Էներգետիկ ոլորտում համագործակցությունն է Գնել Սանոսյանը քննարկել հնդկական կողմի հետ
10:57 23.11.2023 (Թարմացված է: 11:29 23.11.2023)
© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Գնել Սանոսյանը Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ տեսակապ է ունեցել

Գնել Սանոսյանը Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ տեսակապ է ունեցել
Բաժանորդագրվել
ՀՀ ՏԿԵ նախարարը Հնդկաստանի վերականգնվող էներգիայի նախարարի հետ զրույցի ընթացքում կարևորել է Հայաստանի նույն ոլորտում իրականացվող նախագծերում հնդկական ընկերությունների մասնակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայ–հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են, իսկ Միջազգային արևային դաշինքին միանալուց հետո բազմակողմ համագործակցությունն ավելի կզարգանա։ Այս մասին Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ տեսակապի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
ՏԿԵ նախարարը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։
Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։