00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատյան դաշտում արտեզյան ջրերի վիճակն աղետալի է. նախարար

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Սիմիդյան
Հակոբ Սիմիդյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Հակոբ Սիմիդյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները պահանջում են նախարարությունից արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արարատյան դաշտում արտեզյան ջրերի վիճակը աղետալի է, ուստի անհրաժեշտ է պահպանել ջրային ռեսուրսները։ Այս մասին ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Ձկնաբուծարանների ներկայացուցիչներն ավելի վաղ նախարարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել, քանի որ դժգոհ են ջրային օրենսգրքի փոփոխություններից։ Դրանից հետո ՇՄ նախարարը ընդունեց նրանց։
Սիմիդյանը նշեց, որ նախարարությունը ուսումնասիրություն է իրականացրել արտեզյան ջրերի մոնիթորինգի 55 կայանում և արձանագրել է ջրի մակարդակի իջեցում: Դրանից ելնելով՝ նա պարտադիր է համարում բոլոր հնարավոր ուղղություններով ջրային ռեսուրսների կորուստը կրճատելը։
Ի պատասխան՝ ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները նշեցին, որ տիրապետում են ջրի ապօրինի օգտագործման, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման մասին տեղեկատվությանը և բարձրաձայնում են այդ հարցերը, սակայն նախարարությունն անտեսում է այդ ամենը։
«Մենք կարող ենք ցույց տալ բոլոր անօրինական օգտագործվող հորերը, որոնց վրա հաշվիչներ չկան։ Կարո՞ղ եք հիմա սկսել աշխատել»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
Արարատյան դաշտի խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կքրեականացվի. նախարար
Խորհրդարանում քննարկման ժամանակ ընդդիմությունը քննադատել էր օրինագիծը՝ հայտարարելով, որ գործարարներին պետք էր նախապես նախազգուշացնել նման համակարգեր տեղադրելու մասին, որոնք քիչ ծախսեր չեն պահանջում:
Նշենք, որ ձկնաբուծական ֆերմաները մասսայական են դարձել Արարատյան դաշտում 2000-ականների սկզբից։ Այդ ջրերի պաշարների անվերահսկելի շահագործումը հանգեցրել է դրանց սպառման, ինչն ազդել է գյուղատնտեսության վրա։ Չնայած դրան, պետությունը երկար տարիներ ջուր խնայելու որևէ պահանջ չի ներկայացրել։
Լրահոս
0