https://arm.sputniknews.ru/20231123/alen-simvonjany-khaghaghutjan-khachmeruk-nakhagitsy-qnnarkel-e-iraqi-nakhagahi-het-69020852.html
Ալեն Սիմոնյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քննարկել է Իրաքի նախագահի հետ
Ալեն Սիմոնյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քննարկել է Իրաքի նախագահի հետ
Sputnik Արմենիա
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային հարցերի շուրջ։ 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T15:41+0400
2023-11-23T15:41+0400
2023-11-23T15:49+0400
աբդուլ լատիֆ ռաշիդ
հայաստան
իրաք
ալեն սիմոնյան
խաղաղության խաչմերուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69018350_0:0:801:451_1920x0_80_0_0_e294b3cbb4bc00ef7c42dbd9b8b7a8e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ հարցեր է քննարկել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը։«Այս նախագծի իրականացումը մեծ առավելություն կբերի այն ընդգրկող երկրներին, այդ թվում՝ Իրաքին՝ հաշվի առնելով Հայաստանից Իրաք թռիչքների կարճ տևողությունը»,–ասել է Սիմոնյանը։ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:Նշենք, որ կայացել է նաև Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը։Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը:Քննարկվել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և մերձավորարևելյան տարածաշրջանի համար այս համատեքստում ստեղծվող հնարավորություններին։Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրել է ԻրաքՀիշեցնենք` Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69018350_23:0:774:563_1920x0_80_0_0_f5cd072a42b11758d943e63547653fe5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբդուլ լատիֆ ռաշիդ, հայաստան, իրաք, ալեն սիմոնյան, խաղաղության խաչմերուկ
աբդուլ լատիֆ ռաշիդ, հայաստան, իրաք, ալեն սիմոնյան, խաղաղության խաչմերուկ
Ալեն Սիմոնյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քննարկել է Իրաքի նախագահի հետ
15:41 23.11.2023 (Թարմացված է: 15:49 23.11.2023) Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ հարցեր է քննարկել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը։
«Այս նախագծի իրականացումը մեծ առավելություն կբերի այն ընդգրկող երկրներին, այդ թվում՝ Իրաքին՝ հաշվի առնելով Հայաստանից Իրաք թռիչքների կարճ տևողությունը»,–ասել է Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը:
Քննարկվել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և մերձավորարևելյան տարածաշրջանի համար այս համատեքստում ստեղծվող հնարավորություններին։