https://arm.sputniknews.ru/20231122/zakharvovan-hajtnel-e-vor-gharabaghi-hajutjany-mardasirakan-ajakcutjun-e-ugharkvel-68963634.html
Զախարովան հայտնել է, որ Ղարաբաղի հայությանը մարդասիրական աջակցություն է ուղարկվել
Զախարովան հայտնել է, որ Ղարաբաղի հայությանը մարդասիրական աջակցություն է ուղարկվել
Sputnik Արմենիա
Ռուսաստանից Հայաստան օգնություն են ուղարկել ինչպես պաշտոնական և հասարակական կառույցները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները: 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T16:14+0400
2023-11-22T16:14+0400
2023-11-22T16:19+0400
մարիա զախարովա
ռուսաստան
օգնություն
լեռնային ղարաբաղ
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67327072_0:120:1280:840_1920x0_80_0_0_b9682e0a2ee5a594bb342adefff7fa36.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ղարաբաղի հայությանը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:40 տոննա քաշով բեռը ձևավորվել է հայկական կողմի պահանջմունքների հաշվառմամբ և ներառում է սննդամթերք, տաք հագուստ, շարժական էլեկտրակայան:Ռուս դիվանագետի խոսքով՝ նոյեմբերի 13-ից սկսվել է «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից մարդասիրական օգնության բաշխման երրորդ փուլը:«Մենք ողջունում ենք հայկական սփյուռքի ջանքերը Ռուսաստանում, ֆինանսական օգնությունը տրամադրվել է Ռուսաստանի հայերի միության բազմաթիվ տարածաշրջանային բաժանմունքների կողմից»,- նշեց Զախարովան:Բնակչության զբաղվածության տեղական ծառայությունների հետ համատեղ նախապատրաստվել է թափուր աշխատատեղերի ցուցակ Ռուսաստանի տարածք ժամանող ԼՂ հայերի աշխատանքի տեղավորման համար։ Փաստաբաններն իրականացնում են անվճար խորհրդատվություն:ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67327072_1:0:1280:959_1920x0_80_0_0_3e4d2d68e8e1106a849b4164aef401c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, օգնություն, լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված
մարիա զախարովա, ռուսաստան, օգնություն, լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված
Զախարովան հայտնել է, որ Ղարաբաղի հայությանը մարդասիրական աջակցություն է ուղարկվել
16:14 22.11.2023 (Թարմացված է: 16:19 22.11.2023) Ռուսաստանից Հայաստան օգնություն են ուղարկել ինչպես պաշտոնական և հասարակական կառույցները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ղարաբաղի հայությանը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել Հայաստանին և Ղարաբաղի հայությանն աջակցելու ուղղությամբ։ Այսօր առավոտյան Երևան է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից մարդասիրական օգնություն, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր»,- ասաց Զախարովան։
40 տոննա քաշով բեռը ձևավորվել է հայկական կողմի պահանջմունքների հաշվառմամբ և ներառում է սննդամթերք, տաք հագուստ, շարժական էլեկտրակայան:
Ռուս դիվանագետի խոսքով՝ նոյեմբերի 13-ից սկսվել է «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից մարդասիրական օգնության բաշխման երրորդ փուլը:
«Մենք ողջունում ենք հայկական սփյուռքի ջանքերը Ռուսաստանում, ֆինանսական օգնությունը տրամադրվել է Ռուսաստանի հայերի միության բազմաթիվ տարածաշրջանային բաժանմունքների կողմից»,- նշեց Զախարովան:
Մասնավորապես, Իվանովոյի մարզի համայնքն ուղարկել է մոտ 40 տոննա մարդասիրական օգնություն, Ստավրոպոլի մարզը՝ 60 տոննա:
Բնակչության զբաղվածության տեղական ծառայությունների հետ համատեղ նախապատրաստվել է թափուր աշխատատեղերի ցուցակ Ռուսաստանի տարածք ժամանող ԼՂ հայերի աշխատանքի տեղավորման համար։ Փաստաբաններն իրականացնում են անվճար խորհրդատվություն: