https://arm.sputniknews.ru/20231122/sa-nvor-zhamanakneri-arajin-ceghaspanutjunn-er-iraqi-nakhagahy-ajcelel-e-tsitsernakaberd-68960859.html
Սա նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն էր. Իրաքի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ
Սա նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն էր. Իրաքի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը Ծիծեռնակաբերդի հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի: 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T15:40+0400
2023-11-22T15:40+0400
2023-11-22T15:40+0400
իրաք
հայաստան
ծիծեռնակաբերդ
նախագահ
աբդուլ լատիֆ ռաշիդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68957290_0:9:1600:909_1920x0_80_0_0_0aca3d544de14cd350b43a67de8186ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան– ինստիտուտ հիմնադրամը։Նշվում է, որ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Իրաքի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։«Հաստատում ենք, որ Հայոց ցեղասպանությունը մեր նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն է, որն ընկած է 1944 թ. «ցեղասպանություն» տերմինի ստեղծման հիմքում: Այն բարբարոսական միջոց էր հայ ժողովրդին բնաջնջելու խաղաղության և կամ պատերազմի ժամանակ: Դատապարտում ենք որևէ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը և շեշտում ենք մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Հավիտենական հանգստություն զոհերի հոգիներին և զարգացում Հայաստանին»,– գրել է նա։Վերջում պարոն Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:
իրաք
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68957290_22:0:1443:1066_1920x0_80_0_0_9566106ddcea85fbb2c1f20489f79e5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, հայաստան, ծիծեռնակաբերդ, նախագահ, աբդուլ լատիֆ ռաշիդ
իրաք, հայաստան, ծիծեռնակաբերդ, նախագահ, աբդուլ լատիֆ ռաշիդ
Սա նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն էր. Իրաքի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ
Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը Ծիծեռնակաբերդի հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան– ինստիտուտ հիմնադրամը։
Նշվում է, որ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Իրաքի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
«Հաստատում ենք, որ Հայոց ցեղասպանությունը մեր նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն է, որն ընկած է 1944 թ. «ցեղասպանություն» տերմինի ստեղծման հիմքում: Այն բարբարոսական միջոց էր հայ ժողովրդին բնաջնջելու խաղաղության և կամ պատերազմի ժամանակ: Դատապարտում ենք որևէ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը և շեշտում ենք մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Հավիտենական հանգստություն զոհերի հոգիներին և զարգացում Հայաստանին»,– գրել է նա։
Վերջում պարոն Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի: