00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից. Պուտինը՝ G20-ում

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ռազմական գործողությունները միշտ կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների, ընդհանուր առմամբ երկրի ողբերգությունն են։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններից, այդ Ուկրաինան է հրապարակավ հայտարարել, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից, ինչպես նաև ստորագրվել է պետության ղեկավարի դեկրետը, որն արգելում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Անշուշտ, պետք է մտածենք, թե ինչպես վերջ տալ այդ ողբերգությանը։ Որոշ գործընկերներ արդեն իրենց ելույթներում ասում էին, որ իրենց ցնցում է Ուկրաինայում Ռուսաստանի շարունակական ագրեսիան։ Այո, իհարկե, ռազմական գործողությունները միշտ ողբերգություն են։ Կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների, և ընդհանրապես երկրի, և, անշուշտ, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես վերջ տալ այդ ողբերգությանը», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում։
Նա ավելացրել է, որ համաշխարհային տնտեսության մեջ տուրբուլենտությունը հրահրել են ոչ թե Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, այլ Արևմուտքի գործողությունները տնտեսական ոլորտում։
«Տրիլիոնավոր դոլարների և եվրոյի ներդրումը տնտեսության, բանկային համակարգի մեջ, անշուշտ, հրահրել է գլոբալ գնաճի ալիք, սննդամթերքի և էներգակիրների գների սրընթաց աճ: Հենց դա է ընկած իրադարձությունների հիմքում, որոնց մասին ես ասել եմ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
ՌԴ նախագահի խոսքով՝ առանցքային տոկոսադրույքների բարձրացման պատճառով ամենից շատ տուժել են ամենաաղքատ երկրները:
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևն օրենսդրական մակարդակով արգելք է սահմանել դրանց նկատմամբ։ Արևմուտքը ՌԴ–ին անդադար հորդորում է բանակցել, որի պատրաստակամությունը Մոսկվան դրսևորում է, բայց միևնույն ժամանակ Արևմուտքում անտեսում են Կիևի` երկխոսության գնալու մշտական մերժումները։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նախադրյալներ այժմ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այս պահին դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով: Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է խաղաղ հունի մեջ մտնել՝ հաշվի առնելով դե ֆակտո իրավիճակը և նոր իրողությունները, Մոսկվայի բոլոր պահանջները շատ լավ հայտնի են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ուշ հայտարարել է, որ եթե Ուկրաինայում բանակցային գործընթաց են ուզում, ապա թատերական ժեստեր պետք չեն, պետք է չեղարկել դեկրետը, որն արգելում է բանակցել Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել խաղաղ միջոցներով Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, սակայն ՌԴ անվտանգության երաշխիքների պահպանմամբ:
Լրահոս
0