https://arm.sputniknews.ru/20231122/rdn-40-tvonna-mardasirakan-ber-e-ugharkel-hh-ognutjunn-arden-erevanum-e-68963388.html
ՌԴ–ից ուղարկված 40 տոննա մարդասիրական բեռն արդեն Երևանում է
ՌԴ–ից ուղարկված 40 տոննա մարդասիրական բեռն արդեն Երևանում է
Sputnik Արմենիա
ՌԴ կառավարությունը սննդամթերք, վերմակներ և շարժական էլեկտրակայան է ուղարկել Հայաստան։ 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T16:36+0400
2023-11-22T16:36+0400
2023-11-22T17:17+0400
հայաստան
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68965948_0:155:1497:997_1920x0_80_0_0_23a413a22b66c984fd29b34876cb2549.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբեր – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանից 40 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը:Մարդասիրական օգնությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։Օգնությունը, որը ներառում է սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայան, Հայաստան է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ՌԴ կառավարության հանձնարարությամբ:Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 40 տոննա մարդասիրական բեռը ներառում է այն, ինչ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհրաժեշտ է Հայաստանում հաստատվելու համար:«ՀՀ կառավարության նախանշած ցանկից ելնելով ենք ձևավորվել այդ մարդասիրական օգնությունը», -ասաց նա:Դեսպանի խոսքով` սա հայ և ռուս ժողովուրդների ու երկրների միջև համերաշխության նշան է շատ բարդ ժամանակաշրջանում։Կոպիրկինն ընդգծեց, որ բացի այս բեռից, ԼՂ–ից տեղահանված անձանց համար օգնություն են ուղարկել նաև ՌԴ հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, այդ թվում` «Ռոսսոտրուդնիչեստվոն»:«Վստահ եմ, որ դա կշարունակվի ՝ ելնելով առկա կարիքներից։ Մեզ համար կարևոր է, որ լուծվեն այն խնդիրները, որոնց բախվում են բռնի տեղահանվածները։ Մենք սերտորեն կապված ենք միմյանց հետ։ Սրանք նաև մեր՝ ռուսներիս խնդիրներն են»,– հավելեց նա։Հիշեցնենք` ավելի վաղ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն Հայաստան էր ուղարկել 6 տոննա սննդամթերք՝ 500 մթերային հավաքածու, 500 փաթեթ անձնական հիգիենայի փաթեթ, կենցաղային քիմիկատներ։Բացի այդ, ՌՄԱ–ն Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է բարոյական և հոգեբանական աջակցություն։ Իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Շիրակում 4 տոննա օգնություն է փոխանցվել ՌԴ–ից
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68965948_75:0:1404:997_1920x0_80_0_0_107d936bfcb34d5d6f3fd5a24257b110.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել, հումանիտար օգնություն
հայաստան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել, հումանիտար օգնություն
ՌԴ–ից ուղարկված 40 տոննա մարդասիրական բեռն արդեն Երևանում է
16:36 22.11.2023 (Թարմացված է: 17:17 22.11.2023) ՌԴ կառավարությունը սննդամթերք, վերմակներ և շարժական էլեկտրակայան է ուղարկել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբեր – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանից 40 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը:
Մարդասիրական օգնությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։
Օգնությունը, որը ներառում է սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայան, Հայաստան է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ՌԴ կառավարության հանձնարարությամբ:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 40 տոննա մարդասիրական բեռը ներառում է այն, ինչ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհրաժեշտ է Հայաստանում հաստատվելու համար:
«ՀՀ կառավարության նախանշած ցանկից ելնելով ենք ձևավորվել այդ մարդասիրական օգնությունը», -ասաց նա:
Դեսպանի խոսքով` սա հայ և ռուս ժողովուրդների ու երկրների միջև համերաշխության նշան է շատ բարդ ժամանակաշրջանում։
Կոպիրկինն ընդգծեց, որ բացի այս բեռից, ԼՂ–ից տեղահանված անձանց համար օգնություն են ուղարկել նաև ՌԴ հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, այդ թվում` «Ռոսսոտրուդնիչեստվոն»:
«Վստահ եմ, որ դա կշարունակվի ՝ ելնելով առկա կարիքներից։ Մեզ համար կարևոր է, որ լուծվեն այն խնդիրները, որոնց բախվում են բռնի տեղահանվածները։ Մենք սերտորեն կապված ենք միմյանց հետ։ Սրանք նաև մեր՝ ռուսներիս խնդիրներն են»,– հավելեց նա։
Հիշեցնենք` ավելի վաղ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն Հայաստան էր ուղարկել 6 տոննա սննդամթերք՝ 500 մթերային հավաքածու, 500 փաթեթ անձնական հիգիենայի փաթեթ, կենցաղային քիմիկատներ։
Բացի այդ, ՌՄԱ–ն Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է
բարոյական և հոգեբանական աջակցություն։ Իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։