00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ հետ հաթաթաների լեզվով չխոսե՛ք. Ավինյանը` «Մայր Հայաստան» խմբակցության անդամին

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Բաժանորդագրվել
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթից հետո ելույթ ունեցավ «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը և հորդորեց ընդդիմության մյուս ներկայացուցիչներին միայն իրենց անունից ելույթ ունենալ նիստերը բոյկոտելու և քվորում չափահովելու թեմայով։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Երևանի ավագանու նիստում շանտաժի լեզվով պետք չէ խոսել, քանի որ ավագանու նիստերը պետք են ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը և ընտրողներին։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթին։
Նշենք, որ Սուքիասյանն անդրադարձավ երեկվա միջադեպից հետո Երևանի քաղաքապետարանի միջանցքում Երևանի թաղապետերի պահվածքին։
«Որևիցե վարչական աշխատող, վարչական շրջանի ղեկավար չպետք է նման վարքագիծ դրսևորի. սա փողոց չէ, որ ինչ–որ մեկը գա, մյուսի թասիբը պահի։ Եթե դուք կարծում եք, որ ձեր կից ուժին(«Հանրապետություն» խմբակցությանը,–խմբ.) հրահրելով մեր դեմ` դուք այս ամենից ստերիլ եք մնալու ու ամեն ինչ լավ է լինելու, չարաչար սխալվում եք։ Առաջին հերթին սա վարկաբեկիչ է ձեզ համար (նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը,–խմբ.)»,–ասաց Սուքիասյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքապետն անվտանգության հետ կապված միջոցներ կիրառելու մասին է խոսում, այնինչ դեռ խնդիր ունեն պատշաճ նիստ գումարելու։
Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծն ամբողջովին պատրաստ է. Երևանի քաղաքապետ
«Քաղաքային իշխանությունը կոալիցիոն գործընկերոջ հետ մեկտեղ չունի քվորում, առանց մեզ` ընդդիմադիր ուժերի, այդ քվորումը չի լինելու։ Եվ մենք կարող ենք ուղղակի չգալ նիստերին և քվորում չապահովել»,–ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց Սուքիասյանին, որ պետք չէ շանտաժի լեզվով խոսել։
«Եթե այստեղ խնդիրներ չենք կարողանալու լուծել, կարելի է և գնալ նոր ընտրությունների: Մենք նոր ընտրություններից չենք վախենում և խնդրում ենք մեզ հետ հաթաթաների լեզվով չխոսել. մենք ձեզ հետ այդ լեզվով չենք խոսում»,–ասաց Ավինյանը։
Սուքիասյանի ելույթից հետո ելույթ ունեցավ «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը և հորդորեց ընդդիմության մյուս ներկայացուցիչներին միայն իրենց անունից ելույթ ունենալ։
Անդրադառնալով միջադեպին` Սարգսյանը նշեց, որ երեկվա նիստում տեղի ունեցածն իրենց համար անկանխատեսելի էր, քանի որ օգտագործվել է այնպիսի բառապաշար, որը ցնցել է անգամ իրենց կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին (Դոգ)։ Նա հորդորեց այլև «նիստերի դալիճում այլևս մազեր չպոկել»։
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 21–ին, Երևանի ավագանու նիստն ընդհատվեց այն բանից հետո, երբ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո վեճ ծագեց նրա ու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների միջև։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն Անի Խաչատրյանի վրա ջուր լցրեց իրեն «կոյուղաջրերի թագուհի» անվանելու համար։
Այնուհետև իրավիճակը վերաճեց հրմշտոցի, ծեծկռտուք սկսվեց, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը:
Միջադեպը շարունակվեց նաև քաղաքապետարանի միջանցքում` Երևանի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգեց անջատել ուղիղ եթերն ու քաղաքացիներից ներողություն խնդրեց կատարվածի համար։
Լրահոս
0