https://arm.sputniknews.ru/20231122/menq-aknkalum-enq-vor-erevany-ksharunaki-ashkhatel-hapk-shrjanakum-peskvov-68951506.html
Մենք ակնկալում ենք, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ շրջանակում. Պեսկով
Մենք ակնկալում ենք, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ շրջանակում. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանը փորձագիտական մակարդակով կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։ 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T13:56+0400
2023-11-22T13:56+0400
2023-11-22T15:41+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60172709_0:0:1600:901_1920x0_80_0_0_824a568a737b0e52743a9d020153af67.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Կրեմլը ցավում է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հույս ունի, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Աճպարարությունը, որ անում է ՀԱՊԿ–ն, անընդունելի է. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60172709_127:0:1550:1067_1920x0_80_0_0_7103bd6b0848133fe29d71b4707cc296.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), դմիտրի պեսկով
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), դմիտրի պեսկով
Մենք ակնկալում ենք, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ շրջանակում. Պեսկով
13:56 22.11.2023 (Թարմացված է: 15:41 22.11.2023) Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանը փորձագիտական մակարդակով կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Կրեմլը ցավում է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հույս ունի, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, կարելի է ափսոսանք հայտնել, որ բարձր մակարդակով չի լինի Հայաստանի մասնակցությունը վաղվա գագաթաժողովին։ Մենք հույս ունենք` մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով: Բայց, իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում», - ասել է նա։
Հիշեցնենք` ավելի վաղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:
Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։