https://arm.sputniknews.ru/20231122/lukas-selarajany-evrvo2024-i-vorakavvorman-pulum-havaqakani-lavagujn-rmbarkun-e-68964169.html
Լուկաս Սելարայանը Եվրո–2024-ի որակավորման փուլում հավաքականի լավագույն ռմբարկուն է
Լուկաս Սելարայանը Եվրո–2024-ի որակավորման փուլում հավաքականի լավագույն ռմբարկուն է
Sputnik Արմենիա
Նա 3 անգամ գրավել է Ուելսի հավաքականի դարպասը։ 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T16:30+0400
2023-11-22T16:30+0400
2023-11-22T16:33+0400
լուկաս սելարայան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
գոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65653615_0:0:1601:901_1920x0_80_0_0_19eac890668df7032621bd05bc683848.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Լուկաս Սելարայանը 3 գոլով դարձել է Եվրո–2024-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային ընտրանու լավագույն ռմբարկու։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։Նշվում է, որ Լուկասը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է։ Նա հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ.–ին գրավելով բելգիացիների դարպասը:Հիշեցնենք, որ 31-ամյա Լուկաս Սելարայանը երեք տարվա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի հետ։Նշենք, որ մինչ այս նա 107 հանդիպման է մասնակցել ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կազմում՝ դառնալով 42 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65653615_0:0:1421:1065_1920x0_80_0_0_c13bee2cb74741f2932ff73e1e278756.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուկաս սելարայան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, գոլ
լուկաս սելարայան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, գոլ
Լուկաս Սելարայանը Եվրո–2024-ի որակավորման փուլում հավաքականի լավագույն ռմբարկուն է
16:30 22.11.2023 (Թարմացված է: 16:33 22.11.2023) Նա 3 անգամ գրավել է Ուելսի հավաքականի դարպասը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Լուկաս Սելարայանը 3 գոլով դարձել է Եվրո–2024-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային ընտրանու լավագույն ռմբարկու։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ Լուկասը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:
«Սելարայանն ընդգրկվել է ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում»,– գրված է ՀՖՖ հաղորդագրությունում։
Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է։ Նա հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ.–ին գրավելով բելգիացիների դարպասը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Լուկաս Սելարայանը երեք տարվա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի հետ։
Նշենք, որ մինչ այս նա 107 հանդիպման է մասնակցել ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կազմում՝ դառնալով 42 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։