00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են կենսաթոշակից և նպաստից զրկվել 44–օրյա պատերազմից հետո ՀՀ տեղափոխված արցախցիները

© SputnikԱրցախից տեղահանված տղամարդ
Արցախից տեղահանված տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Արցախից տեղահանված տղամարդ
Բաժանորդագրվել
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբն այլևս չկա, ուստի 44–օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող անձինք չեն կարող հույս ունենալ, որ դեկտեմբերից կենսաթոշակներ կամ նպաստներ կստանան։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ 2020 թվականի 44–օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ու բնակություն հաստատած արցախցիները վերջին 2 ամսում ֆինանսական ծանր վիճակում են հայտնվել, քանի որ զրկվել են կենսաթոշակներ և նպաստներ ստանալու հնարավորությունից։ Հասկանալու համար, թե խնդիրն ինչով է պայմանավորված, արդյոք նրանց համար ևս նախատեսված են աջակցության ծրագրեր, Sputnik Արմենիան գրավոր պարզաբանում էր խնդրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Գերատեսչությունից փաստել են, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ից ՀՀ տեղափոխված և ԼՂ չվերադարձած անձանց այժմ որևէ տեսակի աջակցություն չի տրամադրվում, իսկ կենսաթոշակներն ու նպաստները մարդիկ ստանում էին Արցախի կառավարությունից։
«Վերջիններս պարբերաբար աջակցություն են ստացել ՀՀ բյուջեից (իրականացվել են շուրջ 20 ծրագրեր, որոնք ավարտվել են 2021 թ․) և ԼՂ պետական բյուջեից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի միջոցով)»,– հայտնել են նախարարությունից։
Քանի որ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ այլևս չկա, և վերջին 2 ամսում չեն վճարվել նաև Արցախի պետական աշխատողները, մարդիկ չեն կարող հույս ունենալ, որ կենսաթոշակներ կամ նպաստներ կստանան դեկտեմբերից։
Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների կենսաթոշակների ու նպաստների հաշվարկը շուտով կավարտեն ու դեկտեմբերին կսկսեն վճարել բռնի տեղահանվածներին։
Միաժամանակ նախարարությունը պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ և նպաստ նշանակելու պարզեցված ընթացակարգերը, որոնք կսահմանվեն շրջանառվող իրավական ակտերի ընդունումից հետո, վերաբերում են միայն բռնի տեղահանված արցախահայերի կենսաթոշակների և նպաստների նշանակմանը։
«Ըստ այդմ` վերոնշյալ իրավական ակտերի ընդունումից հետո միայն (կենսաթոշակի և նպաստի նշանակման և վճարման ընթացակարգերը հստակեցվելուց հետո) ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակ և նպաստ նշանակելու համար»,–պարզաբանում են նախարարությունից։
Ստացվում է` 2020 թվականի 44–օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ու բնակություն հաստատած արցախահայերը պետք է առանց որևէ արտոնությունների ՀՀ քաղաքացիություն ստանան, այնուհետև թոշակառու կամ նպաստառու դառնալու համար անցնեն բյուրոկրատական քաշքշուկների միջով։
Ինչ վերաբերում է այդ անձանց ժամանակավոր սոցիալական աջակցության տրամադրմանը, նախարարությունից հայտնում են, որ սոցիալական աջակցություն է տրամադրվում բացառապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանված անձանց։ Նշված որոշման շրջանակում 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ից ՀՀ տեղափոխված և ԼՂ չվերադարձած անձանց աջակցություն չի տրամադրվում, և նման նախագծեր էլ չկան։
Լրահոս
0