00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ փուլում է կառավարական թաղամասի ծրագիրը. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանում է

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պետական կառավարման համակարգը Երևանի Փոքր կենտրոնից դուրս բերելու գաղափարը Նիկոլ Փաշինյանինն է։ Նա ծրագրի մասին խոսել է դեռ տարեսկզբին։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Կառավարական թաղամասի նախագծման աշխատանքները դեռ չեն սկսվել, քանի որ դեռևս ընտրված չէ տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Կոմիտեից հայտնում են, որ դեռևս ընթանում են քննարկումներ թաղամասի կենտրոնացված կամ ապակենտրոնացված լինելու տարբերակների ընտրության վերաբերյալ։
Եվ դրա արդյունքներից ելնելով՝ դիտարկվում են թաղամասի կառուցման տարածքների ընտրության հարցը:
«Կառավարական թաղամասի կառուցման ծրագրի նախագծման աշխատանքները դեռևս սկսված չեն` տեղակայման վայրի ընտրությամբ պայմանավորված: Ուստի` ծրագրի իրականացման ժամկետների և նախատեսվող ծախսերի վերաբերյալ հնարավոր չէ տեղեկատվություն տալ»,– նշել են կոմիտեից։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվարին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ պետական կառավարման համակարգը Երևանի Փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, քանի որ պետական գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երևան քաղաքի Փոքր կենտրոնում և կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել և ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները:
Դրանից հետո ՝ մարտին, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ թաղամասում կկենտրոնանան պետական կառավարման բոլոր մարմինները (վարչապետի աշխատակազմ, նախարարություններ, ենթակա մարմիններ և այլն), իրավապահ մարմինները (այդ թվում ՝ գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն), Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլն: Նա նաև չէր բացառել, որ կառավարական թաղամասը կտեղակայվի Նուբարաշեն վարչական շրջանում: Մինասյանը նոյեմբերի 1-ին խորհրդարանում հաստատել էր կառավարական թաղամաս կառուցելու իշխանությունների մտադրությունը։
Լրահոս
0