https://arm.sputniknews.ru/20231122/hvogemet-deghahaber-vatsharelu-pattsharvov-kasecvel-en-deghatneri-licenzianer-68956883.html
Հոգեմետ դեղահաբեր վաճառելու պատճառով դեղատների լիցենզիաներ են կասեցվել
Հոգեմետ դեղահաբեր վաճառելու պատճառով դեղատների լիցենզիաներ են կասեցվել
Sputnik Արմենիա
Անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի վերոնշյալ գործունեությունը քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը... 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T15:21+0400
2023-11-22T15:21+0400
2023-11-22T15:29+0400
հհ դատախազություն
թմրամիջոցներ
թմրանյութ
դեղատուն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/2157/99/21579908_0:152:1600:1053_1920x0_80_0_0_da0c536060df317ab173b801698e2738.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանում մի քանի դեղատների գործունեություն է կասեցվել հոգեմետ դեղահաբեր վաճառելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Գլխավոր դատախազությունը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ուսումնասիրել է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող մի շարք քրեական վարույթներ:Քրեական վարույթներից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մ.Դ.-ն, ունենալով դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա, Երևան քաղաքում գործող երկու դեղատներում ապօրինի ձեռք է բերել և պահել 1,8 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 12 դեղահաբ, որոնք ապօրինի վաճառել է Վ.Գ.-ին ու Մ.Շ.-ին:Մեկ այլ քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ն.Ա.-ն, ունենալով դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա, Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գործող դեղատանը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 6,9 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 23 դեղահաբ:Կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշման նախագիծը կասեցնելու հարցըՎերոնշյալ քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ն և Մ.Դ.-ն իրենց ապօրինի գործունեությունը քողարկել են դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում:Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:Մ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ կիրառված է տնային կալանք և բացակայելու արգելք:Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագրեր է ներկայացրել առողջապահության նախարարություն՝ վերոնշյալ դեղատների գործունեության կասեցման հարցը քննարկելու նպատակով:2023 թվականի նոյեմբերի 15-ին առողջապահության նախարարության Լինցենզավորման հանձնաժողովի որոշմամբ կասեցվել են Ն.Ա.-ին և Մ.Դ.-ին տրված լիցենզիաների գործողությունները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2157/99/21579908_195:172:1389:1068_1920x0_80_0_0_d03ccfcbeac3c0619b1f0b8da47c8dd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, թմրամիջոցներ, թմրանյութ, դեղատուն, քրեական գործ
հհ դատախազություն, թմրամիջոցներ, թմրանյութ, դեղատուն, քրեական գործ
Հոգեմետ դեղահաբեր վաճառելու պատճառով դեղատների լիցենզիաներ են կասեցվել
15:21 22.11.2023 (Թարմացված է: 15:29 22.11.2023) Անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի վերոնշյալ գործունեությունը քողարկվել է դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանում մի քանի դեղատների գործունեություն է կասեցվել հոգեմետ դեղահաբեր վաճառելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազությունը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ուսումնասիրել է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող մի շարք քրեական վարույթներ:
Քրեական վարույթներից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մ.Դ.-ն, ունենալով դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա, Երևան քաղաքում գործող երկու դեղատներում ապօրինի ձեռք է բերել և պահել 1,8 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 12 դեղահաբ, որոնք ապօրինի վաճառել է Վ.Գ.-ին ու Մ.Շ.-ին:
Մեկ այլ քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ն.Ա.-ն, ունենալով դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա, Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գործող դեղատանը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 6,9 գրամ քաշով «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 23 դեղահաբ:
Վերոնշյալ քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Ն.Ա.-ն և Մ.Դ.-ն իրենց ապօրինի գործունեությունը քողարկել են դեղատնային գործունեության անվան տակ, իսկ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղահաբերը պահվել են դեղատներում:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ա.-ի և Մ.Դ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ կիրառված է տնային կալանք և բացակայելու արգելք:
Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագրեր է ներկայացրել առողջապահության նախարարություն՝ վերոնշյալ դեղատների գործունեության կասեցման հարցը քննարկելու նպատակով:
2023 թվականի նոյեմբերի 15-ին առողջապահության նախարարության Լինցենզավորման հանձնաժողովի որոշմամբ կասեցվել են Ն.Ա.-ին և Մ.Դ.-ին տրված լիցենզիաների գործողությունները: