https://arm.sputniknews.ru/20231122/hajastany-partast-e-taratsashrjanum-haghvordakcutjan-bacmany-khachaturjan-68947436.html
Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում հաղորդակցության բացմանը. Խաչատուրյան
Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում հաղորդակցության բացմանը. Խաչատուրյան
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը Իրաքի գործընկերոջ հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք առանցքային հարցեր։ 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T12:35+0400
2023-11-22T12:35+0400
2023-11-22T13:38+0400
վահագն խաչատուրյան
իրաք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68968166_0:0:1600:901_1920x0_80_0_0_96c0088e4f3e9f2d5ad5b41ab3ad5952.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Այս մասին Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում իրաքցի գործընկերոջը ներկայացրել է «խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, որն ուղղված է հարևանների հետ բոլոր հաղորդակցությունների վերականգնմանը: ՀՀ նախագահը շեշտեց, որ ծրագիրը թույլ կտա մի կողմից կապ ապահովել Մերձավոր Արևելքի և Ասիայի, մյուս կողմից՝ Եվրոպայի և Եվրասիայի շուկաների միջև։ՀՀ նախագահը Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ բանակցությունների ընթացքում նաև անդրադարձել է միջազգային ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում 2 երկրի փոխգործակցությանը։
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68968166_148:0:1571:1067_1920x0_80_0_0_56a851ab8e8c0e440a85760b1be6783f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, իրաք, հայաստան
վահագն խաչատուրյան, իրաք, հայաստան
Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում հաղորդակցության բացմանը. Խաչատուրյան
12:35 22.11.2023 (Թարմացված է: 13:38 22.11.2023) Վահագն Խաչատուրյանը Իրաքի գործընկերոջ հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք առանցքային հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Այս մասին Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում իրաքցի գործընկերոջը ներկայացրել է «խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, որն ուղղված է հարևանների հետ բոլոր հաղորդակցությունների վերականգնմանը: ՀՀ նախագահը շեշտեց, որ ծրագիրը թույլ կտա մի կողմից կապ ապահովել Մերձավոր Արևելքի և Ասիայի, մյուս կողմից՝ Եվրոպայի և Եվրասիայի շուկաների միջև։
«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ՝ հարգելով պետական ինքնիշխանությունը, իրավազորությունը և փոխադարձության սկզբունքները։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ բացել այդ կոմունիկացիաները, ինչն իր հերթին կապահովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասաց Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ բանակցությունների ընթացքում նաև անդրադարձել է միջազգային ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում 2 երկրի փոխգործակցությանը։