https://arm.sputniknews.ru/20231122/hajastan-ajcy-patmakan-e-iraqi-nakhagah-68947820.html
Հայաստան այցը պատմական է․ Իրաքի նախագահ
Հայաստան այցը պատմական է․ Իրաքի նախագահ
Sputnik Արմենիա
Իրաքցիները տարբեր ոլորտներում օգտվում են հայազգի ներկայացուցիչների ունեցած փորձից ու ձեռքբերումներից։ 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T12:40+0400
2023-11-22T12:40+0400
2023-11-22T13:15+0400
իրաք
նախագահ
հայաստան
աբդուլ լատիֆ ռաշիդ
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68968056_0:0:1600:901_1920x0_80_0_0_5ba28777231cfd9b2869e0ba578fe777.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում՝ օգտվելով մեր երկրի փորձից ու ձեռքբերումներից գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գործընթացների ավտոմատացման ոլորտներում։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ հույս հայտնելով, որ իրենք էլ կկարողանան պատշաճ ընդունելություն կազմակերպել, երբ հայկական պատվիրակությունն Իրաքում լինի։ Նա նշեց, որ ուրախ է պատմական այս այցի համար, քանի որ ինքն Իրաքի առաջին նախագահն է, որ Հայաստան է գալիս։Հայ–իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. ԽաչատուրյանԻրաքի նախագահը կարևորեց երկու երկրների միջև կապերի սերտացումը՝ այս առումով ընդգծելով ավիահաղորդակցությունը՝ որպես հարաբերությունների ամրապնդման մի գործիք։Հիշեցնենք, որ Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Սա առաջին անգամն է, երբ Իրաքի նախագահը Հայաստան է այցելում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից բացի հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68968056_46:0:1467:1066_1920x0_80_0_0_068483fa2f02a16f40e2eb0cbb381be5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, նախագահ, հայաստան, աբդուլ լատիֆ ռաշիդ, վահագն խաչատուրյան
իրաք, նախագահ, հայաստան, աբդուլ լատիֆ ռաշիդ, վահագն խաչատուրյան
Հայաստան այցը պատմական է․ Իրաքի նախագահ
12:40 22.11.2023 (Թարմացված է: 13:15 22.11.2023) Իրաքցիները տարբեր ոլորտներում օգտվում են հայազգի ներկայացուցիչների ունեցած փորձից ու ձեռքբերումներից։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում՝ օգտվելով մեր երկրի փորձից ու ձեռքբերումներից գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գործընթացների ավտոմատացման ոլորտներում։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։
«Հայաստանի և Իրաքի միջև կան շատ ամուր կապեր՝ աշխարհագրական, մշակութային, հասարակական։ Եվ մենք հպարտանում ենք Իրաքի հայկական համայնքով, նրանց և իրաքցիների համակեցությունը դեռ վաղեմի ժամանակներից է։ Բազմաթիվ ոլորտներում, ինչպիսին են բժշկությունը, կրթությունը և այլն, իրաքցիներնօգտվում են հայազգի ներկայայացուցիչների փորձից»,- նշեց Իրաքի նախագահը։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ հույս հայտնելով, որ իրենք էլ կկարողանան պատշաճ ընդունելություն կազմակերպել, երբ հայկական պատվիրակությունն Իրաքում լինի։ Նա նշեց, որ ուրախ է պատմական այս այցի համար, քանի որ ինքն Իրաքի առաջին նախագահն է, որ Հայաստան է գալիս։
Իրաքի նախագահը կարևորեց երկու երկրների միջև կապերի սերտացումը՝ այս առումով ընդգծելով ավիահաղորդակցությունը՝ որպես հարաբերությունների ամրապնդման մի գործիք։
Հիշեցնենք, որ Իրաքի նախագահը
Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Սա առաջին անգամն է, երբ Իրաքի նախագահը Հայաստան է այցելում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից բացի հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։