00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանական ընկերությունների հետաքրքրվածությունը ՀՀ–ում կարող է ավելանալ. Նիլս Անենի

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայ-գերմանական հարաբերությունների լիարժեք իրացնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գերմանիան նախատեսում է Հայաստանի հետ ծրագրեր իրականացնել տնտեսության խթանման, էներգետիկայի, մասնագիտական կրթության, զբոսաշրջության և այլ ուղղություններով` «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նրա համոզմամբ` վերոնշյալ ծրագրերը կնպաստեն գերմանական ընկերությունների` ՀՀ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրվածության մեծացմանը:
«Հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների վերսկսումը Գերմանիայի կառավարության գիտակցված որոշումն է` հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերն ու բարեփոխումները»,– ասել է Նիլս Անենին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը: Նա գոհունակություն է հայտնել հայ-գերմանական զարգացման համագործակցության բանակցությունների վերսկսման առիթով, ինչը 2014 թվականից ի վեր տեղի չի ունեցել:
«Վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրվել է նոր դինամիկա, առկա է համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է այն լիարժեք իրացնելու հարցում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Նիլս Անենը նշել է, որ Արարատի մարզում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ և հավելել, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Լրահոս
0