00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան. Զախարովան` «Բաստիոնների» մասին

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ ռազմական տեխնիկայի խառնաշփոթը չի կարող օգնել երկրի պաշտպանունակության բարձրացմանը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Ուկրաինայում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել իրական մարտական գործողությունների պայմաններում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին լիովին բավարարում է Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը։
Զախարովան, անդրադառնալով հարցին, միամիտ անվանեց ֆրանսիական զրահամեքենաների վրա, այսպես ասած, հույսը դնելը։
«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող են գալ, մեր զինվորականները պատմել։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- նշեց Զախարովան։
Զախարովայի համար առեղծված է, թե ինչպես կարող է դա նպաստել Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանությանը։ Նա նաև շեշտեց, որ ռազմական տեխնիկայի նման «սոլյանկան» (նկատի ունի խառնաշփոթ,–խմբ)երբևէ չի նպաստել երկրի պաշտպանունակության բարձրացմանը։
Նշենք, որ «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարման մասին տեղեկատվությունը բաց աղբյուրներում սկսել է շրջանառվել դեռևս այս տարվա մայիս–հունիս ամիսներին։
Ավելի ուշ ֆրանսիական Ouest-France-ը գրեց, որ Հայաստան մատակարարվող ֆրանսիական զրահափոխադրիչներն ի սկզբանե նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց Կիևում դրանք համարվել են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված:
«Բաստիոնը» ստեղծվել է առաջին հերթին Աֆրիկայում գործող ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի համար։ Bastion APC Extreme Mobility-ի առավել «առաջադեմ» զրահափոխադրիչները կարող են տեղափոխել 8 մարտիկի։
ՀՀ մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար. ԶԼՄ
«Բաստիոններ» կան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բենինը, Բուրկինա Ֆասոն, Գաբոնը, Սոմալին, Ուգանդան, Չադը և այլն։ 2015 թվականին ԱՄՆ-ն «Բաստիոններ» է գնել Աֆրիկայում խաղաղապահ առաքելության համար։
Լրահոս
0