00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիական զենքն ավելի շատ աղմուկի համար է. Շարմազանովը` ՀՀ արտաքին քաղաքականության մասին

© Sputnik / Asatur Yesayants Էդուարդ Շարմազանովը
 Էդուարդ Շարմազանովը - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Էդուարդ Շարմազանովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀԿ–ական գործիչը կարծում է, որ ՀՀ–ն Ֆրանսիայից զենք ձեռք բերելու քայլով ոչ միայն արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, այլ նաև անվտանգային մի համակարգից փորձում է անցում կատարել այլ համակարգի։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելու Հայաստանի իշխանությունների որոշումը Էդուարդ Շարմազանովի համար երկու հարց է առաջացնում` արդյոք սա նույն պոպուլիստական քայլը չէ, ինչ երկրի համար անօգուտ «Սու-30ՍՄ»-ների գնումը, և ինչու նման սպառազինություն չգնվեց ռուսական և իրանական շուկայից։ Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ է Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Այն, որ Հայաստանը պետք է զենք գնի, Շարմազանովի խոսքով, անառարկելի է։ Ավելին, ըստ նրա, Հայաստանը պետք է 2018 թվականից հետո շարունակեր այն ռազմական սպառազինության վերակառուցման գործընթացը, որը դրվել էր Ապրիլյան պատերազմից հետո, սակայն իշխանությունը հենց այդ ժամանակից գնացել է ավելի շատ քարոզչության հետևից։
«Մենք մշտապես կողմնակից ենք եղել, որ ՀՀ–ն կարողանա դիվերսիֆիկացնել իր անվտանգային համակարգը, իր պաշտպանությունը։ Եթե ֆրանսիական սպառազինությունը կարող է լուրջ, ռադիկալ ազդեցություն ունենալ հայկական պաշտպանունակության բարելավման ուղղությամբ, ես խնդիր չեմ տեսնում, բայց այստեղ հարցեր են առաջանում` ինչ զենք–զինամթերք է գալիս Հայաստան, արդյո՞ք սա ավելի շատ քարոզչություն չէ»,–նշեց Շարմազանովը։
Քաղաքական գործիչը կասկածում է, որ ֆրանսիական զենքը ձեռք է բերվում ավելի շատ աղմուկի, քան գործնական կիրառման համար։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի` Հայաստանն իրավունք էր ունենում ռուսական ներքին գործարանային գներով ձեռք բերելու զենք և զինամթերք։ Ինչպես նաև կարելի էր զենք ձեռք բերել հարևան Իրանից։
«Բայց այսօր ՀՀ–ն փաստացի գնում է այլ ուղղությամբ։ Եվ ակնհայտ է, որ ոչ միայն արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, այլ նաև անվտանգային մի համակարգից փորձում են անցում կատարել այլ համակարգի»,–ասում է նա։
Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից ՀՀ–ի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքին, Շարմազանովը վստահ է` Արևմուտքի իրական նպատակը ոչ թե Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդումն է կամ վերազինումը, այլ այդկերպ նա լուծում է իր` Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու գերխնդիրը, ինչը երբեք չի թաքցրել։
Նա ընդգծում է` այս տարածաշրջանում կան երեք հիմնական ուժեր` Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Եվ Հայաստանը այժմ փոխարեն իր բնական դաշնակիցների` ՌԴ–ի և Իրանի հետ դաշնակցելու, «փրկիչներ» է որոնում Արևմուտքում կամ օվկիանոսից այն կողմ` շատ լավ գիտակցելով, որ արևմտյան որևէ զինվոր չի գալու և պաշտպանի Հայաստանը թուրք–ադրբեջանական հնարավոր ագրեսիայից։
Ֆրանսիայում հայտնել են ռազմավարական բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին. կադրեր
«Տարածաշրջանում կա երկու հզոր բանակ` ռուսական և թուրքական, կա՛մ պետք է դաշնակցել մեկի հետ, կա՛մ` մյուսի։ Հայաստանի իշխանություններն ընտրել են թուրքական հովանոցի տակ ապրելը, սա է խնդիրը»,–ընդգծեց նա։
Բացի դա Շարմազանովը համոզված է, որ Թուրքիան թույլ չի տա, որ որևէ արևմտյան ռազմական ներկայություն գա մտնի Հարավային Կովկաս։ Իսկ ՀՀ իշխանությունների վերոնշյալ անհեռատես քաղաքականությունից հմուտ կերպով օգտվում է Ադրբեջանը։
«Թշնամին, ՀՀ արտաքին քաղաքական պատասխանատուների փնթի գործելաոճից օգտվելով, Հայաստանի դաշնակիցներին դարձնում է իրեն դաշնակիցները։ Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում կնքվեց ռուս–ադրբեջանական դաշնակցային հռչակագիր, ինչպես նաև Ալիևը Իրանի հետ կոնկրետ ռազմավարական երկխոսություն է նախատեսում»,–ասաց նա։
Ամփոփելով խոսքը` Շարմազանովը նշեց, որ ինչպես 100 տարի առաջ հայ ժողովուրդը սխալվեց և հույսը դրեց Արևմուտքի վրա, այսօր էլ նույն պատմությունն է կրկնվում, իսկ Արևմուտքի մոտ շատ լավ ստացվում է գեղեցիկ, հայանպաստ հայտարարություններ անելը։
Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան. Զախարովան` «Բաստիոնների» մասին
Լրահոս
0