https://arm.sputniknews.ru/20231122/erdvoghany-kvoch-e-arel-uzhegh-grpannervov-petutjunnerin-ognel-gazajin-68940057.html
Էրդողանը կոչ է արել «ուժեղ գրպաններով» պետություններին օգնել Գազային
Էրդողանը կոչ է արել «ուժեղ գրպաններով» պետություններին օգնել Գազային
Sputnik Արմենիա
Էրդողանը խոստացել է Գազային օգնություն ցուցաբերելու համար գործադրել բոլոր ջանքերը։ 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T09:45+0400
2023-11-22T09:45+0400
2023-11-22T09:45+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
գազայի հատված
պաղեստին
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900314_0:149:1600:1049_1920x0_80_0_0_2760a3934484527ac96e3ce907c17ee5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է «ուժեղ գրպաններով» երկրներին օգնել Գազայի վերականգնման հիմնադրամին, որը ստեղծվել է Էր–Ռիյադում Իսլամական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին նա հայտարարել է Ալժիրում բիզնես–ֆորումի ժամանակ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
թուրքիա
գազայի հատված
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900314_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8ecdd71c3c76bc9d7983ed98c871eee2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, գազայի հատված, պաղեստին, իսրայել
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, գազայի հատված, պաղեստին, իսրայել
Էրդողանը կոչ է արել «ուժեղ գրպաններով» պետություններին օգնել Գազային
Էրդողանը խոստացել է Գազային օգնություն ցուցաբերելու համար գործադրել բոլոր ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է «ուժեղ գրպաններով» երկրներին օգնել Գազայի վերականգնման հիմնադրամին, որը ստեղծվել է Էր–Ռիյադում Իսլամական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին նա հայտարարել է Ալժիրում բիզնես–ֆորումի ժամանակ։
«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը Գազայի վերականգնման համար։ Ես նաև դիմում եմ նրանց, ովքեր ուժեղ գրպաններ ունեն, նրանք ևս պետք է ձեռքը տանեն գրպաններն ու օգնեն Գազային։ Մենք անհրաժեշտ աջակցությունն են ցուցաբերել ստեղծված հիմնադրամին։ Մենք պետք է անհրաժեշտ օգնություն ցուցաբերենք նաև այնտեղ», – ասել է Թուրքիայի ղեկավարը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։