https://arm.sputniknews.ru/20231122/aras-ozbilisy-hastatec-vor-arajadrvelu-e-hff-i-nakhagahi-pashtvonum-68957041.html
Արաս Օզբիլիսը հաստատեց, որ առաջադրվելու է ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում
Արաս Օզբիլիսը հաստատեց, որ առաջադրվելու է ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում
Sputnik Արմենիա
Արաս Օզբիլիսը հիանալի մարզական կարիերա անցկացնելուց հետո այսօր հայտարարեց ֆուտբոլիստի իր կարիերայի ավարտի մասին, նշելով որ վնասվածքներից հետո այլևս չի... 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T15:25+0400
2023-11-22T15:25+0400
2023-11-22T15:29+0400
արաս օզբիլիս
ֆուտբոլ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68955807_0:25:1462:847_1920x0_80_0_0_3a00e1ecf7e8c247f900f8f8de49d897.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտարարեց կարիերան ավարտելու ու իր թեկնածությունը ՀՖՖ-ի նախագահի առաջիկա ընտրություններում առաջադրելու մասին։Մամուլի ասուլիսի ընթացքում նախ հայտնի ֆուտբոլիստը խոսեց իր անցած ճանապարհի, իր կարիերայի ու դժվարությունների ու հաջողությունների մասին։Նա նշեց, որ ֆուտբոլն իրեն տվել է ամեն ինչ․ «Ես ներկայացրել եմ շատ ճանաչված ակումբներ, խաղացել եմ շատ հրաշալի ֆուտբոլիստների դեմ և հետ, բայց իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում միշտ էլ առանձնակի հպարտություն է եղել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ներկայացնել ազգը։ Իսկ հիմա կարող եմ ասել, որ սա ֆուտբոլային կարիերայի ավարտն է։ Շնորհակալ եմ բոլորին ու իմ ընտանիքին ինձ մշտական աջակցելու համար», - ասաց Օզբիլիսը։«Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն էլ նշեց.Պատասխանելով լրագրողների հարցերին Օզբիլիսը ընդգծեց․ «Ես միշտ ասել եմ, որ իմ կարիերայի ավարտից հետո անպայման պետք է օգնեմ հայկական ֆուտբոլին, կլինի դա որպես մարզիչ, թե որպես մենեջեր։ Բայց իմ կյանքը հիմա ֆուտբոլային այնպիսի խաչմերուկի վրա է, որ պետք է վճռական ու կարևոր որոշում կայացնեմ։ Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում։ Մենք մեր հիմնական հույսը պետք է դնենք մեր աճեցրած ֆուտբոլիստների վրա, այլ ոչ թե մտածենք սփյուռքից ֆուտբոլիստներ հրավիրելու մասին։ Ճիշտ է, ես էլ եմ հավաքական ու Հայաստան եկել արտասահմանից, բայց տեղում պետք է զարգացնել ֆուտբոլը, տեղի կադրերի մասին մտածելը պետք է լինի առաջնայինը։ Ես գիտեմ ու հավատում եմ, որ կարող եմ օգտակար լինել հայկական ֆուտբոլին, դա իմ անձնական որոշումն է ու նպատակը», - եզրափակեց Օզբիլիսը։Իր կարիերայի ընթացքում Ամստերդամի «Այաքսի» սանը հանդես է եկել մի շարք ճանաչված ակումբներում՝ «Այաքս», «Սպարտակ», «Բեշիքթաշ», «Ռայո Վալեկանո», «Կրասնոդար»։ Հայաստանում Օզբիլիսը հանդես է եկել երկու ակումբներում՝ «Փյունիկ» և «Ուրարատու»։ Իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Արասը անցկացրել է 46 խաղ ու դարձել 6 գոլի հեղինակ։ Նա 33 տարեկան է։Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 23-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68955807_162:0:1462:975_1920x0_80_0_0_75cebe2c6218258d07c5b53a6f6ec73e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաս օզբիլիս, ֆուտբոլ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
արաս օզբիլիս, ֆուտբոլ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Արաս Օզբիլիսը հաստատեց, որ առաջադրվելու է ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում
15:25 22.11.2023 (Թարմացված է: 15:29 22.11.2023) Արաս Օզբիլիսը հիանալի մարզական կարիերա անցկացնելուց հետո այսօր հայտարարեց ֆուտբոլիստի իր կարիերայի ավարտի մասին, նշելով որ վնասվածքներից հետո այլևս չի կարողանում խաղալ այնպես,ինչպես կարող է և ուզում է։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտարարեց կարիերան ավարտելու ու իր թեկնածությունը ՀՖՖ-ի նախագահի առաջիկա ընտրություններում առաջադրելու մասին։
Մամուլի ասուլիսի ընթացքում նախ հայտնի ֆուտբոլիստը խոսեց իր անցած ճանապարհի, իր կարիերայի ու դժվարությունների ու հաջողությունների մասին։
Նա նշեց, որ ֆուտբոլն իրեն տվել է ամեն ինչ․
«Ես ներկայացրել եմ շատ ճանաչված ակումբներ, խաղացել եմ շատ հրաշալի ֆուտբոլիստների դեմ և հետ, բայց իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում միշտ էլ առանձնակի հպարտություն է եղել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ներկայացնել ազգը։ Իսկ հիմա կարող եմ ասել, որ սա ֆուտբոլային կարիերայի ավարտն է։ Շնորհակալ եմ բոլորին ու իմ ընտանիքին ինձ մշտական աջակցելու համար», - ասաց Օզբիլիսը։
«Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն էլ նշեց.
«Անկեղծ ասած՝ ես տխուր եմ, ես աշխատել եմ մի ֆուտբոլիստի հետ, որի կյանքի որոշ հատվածը կապված է Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Կարելի է շատ բաներ ասել, բայց ամենակարևորն այն է, որ Արասը ուժեղ մարդ է, ուժեղ բնավորությամբ։ Ծանրագույն վնասվածքներից հետո Արասը նորից ոտքի է կանգնել ու խաղացել՝ մեծապես օգնելով այն թիմիերին, որոնց կազմում խաղացել է։ Ինչ ձեռնարկում է Արասը, անպայման հասցնում է ավարտին» - նշեց Դմիտրի Գունկոն։
Պատասխանելով լրագրողների հարցերին Օզբիլիսը ընդգծեց․
«Ես միշտ ասել եմ, որ իմ կարիերայի ավարտից հետո անպայման պետք է օգնեմ հայկական ֆուտբոլին, կլինի դա որպես մարզիչ, թե որպես մենեջեր։ Բայց իմ կյանքը հիմա ֆուտբոլային այնպիսի խաչմերուկի վրա է, որ պետք է վճռական ու կարևոր որոշում կայացնեմ։ Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում։ Մենք մեր հիմնական հույսը պետք է դնենք մեր աճեցրած ֆուտբոլիստների վրա, այլ ոչ թե մտածենք սփյուռքից ֆուտբոլիստներ հրավիրելու մասին։ Ճիշտ է, ես էլ եմ հավաքական ու Հայաստան եկել արտասահմանից, բայց տեղում պետք է զարգացնել ֆուտբոլը, տեղի կադրերի մասին մտածելը պետք է լինի առաջնայինը։ Ես գիտեմ ու հավատում եմ, որ կարող եմ օգտակար լինել հայկական ֆուտբոլին, դա իմ անձնական որոշումն է ու նպատակը», - եզրափակեց Օզբիլիսը։
Իր կարիերայի ընթացքում Ամստերդամի «Այաքսի» սանը հանդես է եկել մի շարք ճանաչված ակումբներում՝ «Այաքս», «Սպարտակ», «Բեշիքթաշ», «Ռայո Վալեկանո», «Կրասնոդար»։ Հայաստանում Օզբիլիսը հանդես է եկել երկու ակումբներում՝ «Փյունիկ» և «Ուրարատու»։ Իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Արասը անցկացրել է 46 խաղ ու դարձել 6 գոլի հեղինակ։ Նա 33 տարեկան է։
Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 23-ին։