https://arm.sputniknews.ru/20231122/abdul-latif-rashidy-amenajn-hajvoc-katvoghikvosin-hravirel-e-iraq-68990414.html
Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրել է Իրաք
Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրել է Իրաք
Sputnik Արմենիա
Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ հոգածության համար։ 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T22:40+0400
2023-11-22T22:40+0400
2023-11-22T22:54+0400
իրաք
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան
աբդուլ լատիֆ ռաշիդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68989474_0:0:1200:676_1920x0_80_0_0_5d8ad1c19628667aa1c68ea1c0afa377.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդին, հայտնում են Մայր աթոռից։Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքի նկատմամբ հոգածու ուշադրության համար։Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տեղեկացրել է, որ իր պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Նա գոհունակությամբ ընդգծել է, որ Իրաքի հայ համայնքը ևս իր կարևոր մասնակցությունն է բերում երկրի առաջընթացի կերտման գործում։Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստան–Իրաք տնտեսական կապերը կխորանանՋամալ Ռաշիդը հաստատել է, որ Իրաքի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը։Նախագահ Լատիֆ Ջամալ Ռաշիդն Ամենայն հայոց հայրապետին հրավիրել է Իրաք։Նշենք, որ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի այցը պատմական է, քանի որ նա Իրաքի առաջին նախագահն է, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն:Հիշեցնենք, որ Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ու այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68989474_98:0:1165:800_1920x0_80_0_0_3ec9bd9a29a53f37d7e85db0e35c64b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայաստան, աբդուլ լատիֆ ռաշիդ
իրաք, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայաստան, աբդուլ լատիֆ ռաշիդ
Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրել է Իրաք
22:40 22.11.2023 (Թարմացված է: 22:54 22.11.2023) Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ հոգածության համար։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդին, հայտնում են Մայր աթոռից։
Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին` համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքի նկատմամբ հոգածու ուշադրության համար։
«Հանդիպմանը հայոց հովվապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով արցախահայությունը ենթարկվեց բռնի տեղահանության, ներկայացրեց երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տեղեկացրել է, որ իր պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։ Նա գոհունակությամբ ընդգծել է, որ Իրաքի հայ համայնքը ևս իր կարևոր մասնակցությունն է բերում երկրի առաջընթացի կերտման գործում։
Ջամալ Ռաշիդը հաստատել է, որ Իրաքի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ապահովելու երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը։
Նախագահ Լատիֆ Ջամալ Ռաշիդն Ամենայն հայոց հայրապետին հրավիրել է Իրաք։
Նշենք, որ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի այցը պատմական է, քանի որ նա Իրաքի առաջին նախագահն է, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն: