00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

60 տարի անց ամերիկացիների մեծ մասը չի հավատում Քենեդու սպանության պաշտոնական վարկածին

© Sputnik / Павел Барашев / Անցնել մեդիապահոցԿենրոնում՝ Ջոն Քենեդի
Կենրոնում՝ Ջոն Քենեդի - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Կենրոնում՝ Ջոն Քենեդի
Բաժանորդագրվել
Քաղաքագետները նաև շատ ճիշտ են նկատել՝ մարդիկ սովորաբար հեշտությամբ հավատում են այն բանին, ինչին ուզում են հավատալ։
Երբ հերթական անգամ լսում ենք նույն հեգնական արտահայտությունը՝ երևի Քենեդուն էլ եմ ես սպանել, հասկանում ենք, որ անվստահությունը իշխանությունների նկատմամբ համատարած երևույթ է։ Այսօր էլ՝ Ջոն Քենեդու սպանությունից հետո ուղիղ 60 տարի անց, ամերիկացիների մեծ մասը, ըստ վերջին հարցումների, չի հավատում իրենց նախկին նախագահի սպանության պաշտոնական վարկածին։ Եվ դա այն դեպքում, երբ ամեն ինչ կատարվել է տասնյակ մարդկանց ներկայությամբ, բազմաթիվ լրատվամիջոցների տեսախցիկների առջև։
Փաստական մասը սա է։ 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլաս քաղաքում Ջոն Քենեդին, նրա տիկինը՝ Ժակլինը և Տեխասի նահանգապետ Ջոն Քոնալին, բաց մեքենայում նստած, ժպտում էին և ձեռքով անում մայթերին հավաքվածներին։ Անսպասելիորեն նախագահի մարմինը կտրուկ շարժվեց առաջ, նա ձեռքը տարավ պարանոցին, որից սկսեց արյուն հոսել, մի քանի վայրկյանից Քենեդու գլխավերևում արնանման փոքր ամպ գոյացավ, կարծես ուղեղն էր պայթել, և գլուխը հետ ընկավ։ Կողքին նստած նահանգապետը վիրավորվեց մեջքից։ Ժակլինը նետվեց դեպի ամուսինը, հետո դեպի թիկնապահը։ Մեքենան արագություն հավաքեց ու սլացավ առաջ։ Ժամը 13-ին պաշտոնապես հաղորդվեց, որ նախագահը մահացել է։
Ինչու են նախագահները ձգտում նախագահ մնալ. Ջո Բայդենն այսօր դարձավ 81 տարեկան
Դրանից մոտ մեկ ժամ անց ոստականությունը ձերբակալեց Լի Հարվի Օսվալդին, որը մարդկանց աչքի առջև ոստիկանի էր սպանել։ Երկու օր անց, երբ Օսվալդին այլ մեկուսարան էին տեղափոխում, նրա վրա կրակեց ու սպանեց գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին։ Այս ամենը չափազանց պարարտ հող ստեղծեց կասկածների և դավադրությունների տեսությունների տարածման համար։ Չկա Օսվալդը, ուրեմն անհնար է պարզել նաև, թե արդյոք մենա՞կ է գործել, քանի՞ անգամ է կրակել, ինչո՞ւ է կրակել։
Ավելին, իշխանությունները, կարծես, միտումնավոր կերպով ամեն ինչ արեցին, որպեսի նախագահի սպանության հետ կապված կասկածները ոչ միայն չփարատվեն, այլև գնալով ահագնանան։ Ձգտումն ազնիվ էր՝ հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունը և իրական պատկերը ներկայացնել հանրությանը։ Դրա համար հապշտապ ստեղծվեց, այսպես կոչված, Ուորենի հանձնաժողովը, որի եզրակացություններն էլ մինչև հիմա վիճարկում են բազմաթիվ իրավաբաններ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ և պարզապես շարքային քաղաքացիներ։ Վերջին տարիներին դրան նպաստեցին սոցիալական ցանցերը, որոնց ֆենոմենը գոնե մեզ՝ հայաստանցիներիս, քաջ հայտնի է. բավական է այս կամ այն ոլորտում մի բան պատահի, բոլորս անմիջապես դառնում ենք այդ բնագավառի մասնագետ և ցուցադրում մեր անսահման գիտելիքները։
Քաղաքագետները նաև շատ ճիշտ են նկատել՝ մարդիկ սովորաբար հեշտությամբ հավատում են այն բանին, ինչին ուզում են հավատալ։ Տարիներ շարունակ դավադրության տեսությունների կողմնակիցները, որոնք համոզված են, որ նախագահի սպանությունը հենց Ամերիկայի իշխանություններն ու հատուկ ծառայություններ են կազմակերպել, վկայակոչում են Քենեդիին վերագրվող այս խոսքերը. «Երկրում դավադրություն գոյություն ունի, որի նպատակն է ստրկացնել յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի։ Ու ես մտադիր եմ բացահայտել այդ դավադրությունը նախքան այս բարձր և պատվավոր պաշտոնից հեռանալը»։ Համաձայնե′ք, շատ բան կարող էր բացատրել այս խոստովանությունը, միայն թե կա ընդամենը մի «բայց»՝ Ջոն Քենեդին երբեք նման միտք չի արտահայտել։
Խավիեր Միլեյ - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2023
Արգենտինացիները նախագահ ընտրեցին «Խելառին»
Ինչպես ասում են՝ թիվ կա աստղերին, թիվ չկա Քենեդու սպանության վարկածներին։ Փոխնախագահ Լինդոն Ջոնսոնն է պատվիրել, որպեսզի ստանձնի նախագահի պարտականությունները։ Կենտրոնական հետախուզական վարչության ծայրահեղական գաղափարների տեր ղեկավարներն են որոշել ազատվել իրենց կամքին չենթարկվող նախագահից։ Ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարներն են փորձել վերացնել այն մարդուն, որի խաղաղասիրական քաղաքականությունը վտանգում էր իրենց եկամուտները։ Սովետական ԿաԳեԲե-ն է ցանկացել թուլացնել Ամերիկան, որտեղ Քենեդին հսկայական հեղինակություն էր վայելում։ Հիմա եթե սկսեմ թվարկել բոլոր ենթադրությունները, հաստատ շուտ չեմ ավարտի՝ է′լ մասոններ, նացիստներ, վիետնամցիներ, է′լ Ռոտշիլդների կլան ու Իսրայել, նույնիսկ այլմոլորակայիններ։ Եվ վերջապես՝ ոչ ոք էլ Քենեդուն չի սպանել, և այդ ամենը բեմադրված էր ճիշտ այնպես, ինչպես ամերիկացիների վայրէջքը Լուսնի վրա։
Դժվար է հիմա ասել, թե ինչպես կզարգանային համաշխարհային իրադարձությունները, եթե Քենեդին ողջ մնար, բայց բոլոր դեպքերում արժե հիշել նրա խոսքերը.
«Փոփոխությունները կյանքի օրենքն են։ Եվ նրանք, ովքեր նայում են միայն անցյալին կամ միայն ներկային, անխուսափելիորեն բաց են թողնելու ապագան»։
Լրահոս
0