00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հակառուսական քարոզչությունն արդեն որոշակի պտուղներ է տվել․ Ղուկասյան

© Sputnik«Թվային պրոքսի պատերազմներ. ինչպես են սոցցանցերը մանիպուլացնում քաղաքացիների գիտակցությունը» թեմայով տեսակամուրջ
«Թվային պրոքսի պատերազմներ. ինչպես են սոցցանցերը մանիպուլացնում քաղաքացիների գիտակցությունը» թեմայով տեսակամուրջ - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2023
«Թվային պրոքսի պատերազմներ. ինչպես են սոցցանցերը մանիպուլացնում քաղաքացիների գիտակցությունը» թեմայով տեսակամուրջ
Բաժանորդագրվել
Դմիտրի Եգորչենկովը կարծում է, որ հակընդդեմ տեղեկատվությունը կօգնի դիմակայել արևմտյան մանիպուլյացիաներին։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Տեղեկատվական-ճանաչողական ազդեցության մեթոդներով քաղաքացիների գիտակցության մանիպուլյացիան նոր երևույթ չէ։ Այդ մեթոդները հայտնի են հույն բանաստեղծ Հոմերոսի ժամանակներից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ կազմակերպված «Թվային պրոքսի պատերազմներ. ինչպես են սոցցանցերը մանիպուլացնում քաղաքացիների գիտակցությունը» թեմայով Մոսկվա–Մինսկ–Աստանա–Երևան–Տաշքենդ–Թբիլիսի տեսակամուրջի շրջանակում այս տեսակետը հայտնեց Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը։
«Կուզեի ցրել այն միֆը, որ տեղեկատվական պրոքսի պատերազմներն առաջացել են միայն վերջին տարիներին։ Իրականում դա միշտ է եղել։ Ինչի՞ մասին է գրել Հոմերոսը: Հույները նավարկում են Տրոյա ոչ միայն Հեղինեի հետևից, այլև տրոյացիներին բռնակալությունից ազատելու համար։ Տրոյացիները ազատ չեն, ի տարբերություն հույների: Նարատիվների լցոնումներ կան, այնպես որ դրանով այսօր չեն սկսել զբաղվել։ Այլ բան է, որ այսօր նարատիվների տարածման համար մեծացել են ենթակառուցվածքի հնարավորությունները, որը տալիս է տեղեկատվության անսահման թվով աղբյուրներ, որոնք թիրախային ուղղված են փոքր խմբերին», - ընդգծեց Եգորչենկովը։
Նրա խոսքով՝ մարդկության երկար պատմության ընթացքում պահպանվել են ոչ միայն հին մեթոդները, այլև նարատիվներն էլ են քիչ փոխվել։ Ժողովուրդների և պետությունների, նախնիների պատմության թեմաները շարունակում են շեշտադրվել: Մարդկանց փորձում են «բացատրել», թե ում հավատքն է «ավելի ճիշտ» և «ավելի լավ»:
Սոցիալ-տնտեսական նարատիվները նույնպես ոչ մի տեղ չեն անհետացել, և սոցիալ-տնտեսական արդարության հարցը շատ հարմար նարատիվ է հասարակությանը ապակայունացնելու համար։ Մանիպուլյատորների շրջանում տարածված թեմա է նաև իշխանության հետ հարաբերությունների հարցը, որն օգտագործում են ԱՄՆ գլոբալ մեդիագործակալության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները՝ օգտվելով խնդիրների և ճգնաժամային իրավիճակների ֆոնին քաղաքացիների դժգոհությունից։ Մեկ այլ մեթոդ է շեղելը, երբ ստեղծվում է տեղեկատվական պղպջակ՝ իրական թեմաների արհեստական փոփոխությամբ։
Ընդ որում` Եգորչենկովը նշում է, որ հաճախ ապատեղեկատվական «լցոնումների» հիման վրա աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական բնույթի եզրակացություններ են արվում։
© SputnikԴմիտրի Եգորչենկով
Дмитрий Егорченков во время видеомоста Цифровые проксивойны: как соцсети манипулируют сознанием граждан (21 ноября 2023). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2023
Դմիտրի Եգորչենկով
«Պարբերաբար մենք «լցոնումներ» ենք տեսնում հայկական մեդիատիրույթում։ Օրինակ՝ նարատիվային սխեմա, որը շատ ցավոտ է հայ ժողովրդի համար՝ «խորհրդային իշխանության պատճառով Հայաստանը կորցրեց Արարատը», «եթե չլիներ խորհրդային իշխանությունը, ապա Հայաստանը ավելի լայն պատմական սահմաններում կլիներ», «հայ ժողովրդի ցեղասպանությունը հրահրվեց ցարական իշխանության կողմից», «եթե չլիներ պատերազմը, ապա ցեղասպանություն չէր լինի»։ Այո, նման նարատիվներն աշխատում են և կշարունակեն աշխատել», - նշեց փորձագետը։
Նա նաև մատնանշեց այն փաստը, որ մանիպուլյատորների կողմից կեղծ ուղերձների հիման վրա բարձրացվել է «ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանին չօգնեց» հարցը։ Մինչդեռ քչերին է հետաքրքրում՝ «իսկ Հայաստանը դիմե՞լ է օգնության»։ Եվ չեն մտածում, որ եթե Ռուսաստանը «փրկեր», ապա նույն մանիպուլյատորները կհայտարարեին, որ դրանով խախտվեց Հայաստանի ինքնիշխանությունը։
Եգորչենկովը խոստովանեց, որ Արևմուտքը ճնշող առավելություն ունի մեդիադաշտում։ Նրանք հետևում են նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի սկզբունքներին՝ «պարզություն, կրկնություն, կենդանի խոսք»։ Սակայն նա կարծում է, որ մենք կարող ենք մրցակցել Արևմուտքի հետ իմաստավորված, հիմնավորված տեղեկատվության առումով։
Խնդրի լուծումը նա տեսնում է հնարավորությունների մեծացման և հակընդդեմ տեղեկատվության ստեղծման մեջ, որը երիտասարդներին կստիպի մտածել սոցիալական ցանցերի և այլ հարթակների միջոցով մատուցվող տեղեկությունների հավաստիության մասին:
Տեսակամուրջին մասնակցում էր նաև «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանում հակառուսական քարոզչությունը կարելի է բաժանել մի քանի փուլի՝ 2018-ից առաջ և հետո, և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկից առաջ և հետո։
Քաղաքագետի կարծիքով՝ արևմտյան քաղտեխնոլոգները հասկացել են, որ պետք է ապակայունացել իրավիճակը Հարավային Կովկասում, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում: Միևնույն ժամանակ նա ցավով նշեց, որ փոքր երկրները Ռուսաստանի և Արևմուտքի բախման գործիքներ են դառնում:
Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանում հակառուսական քարոզչությունն արդեն որոշակի պտուղներ է տվել։ Եվ եթե մինչև 2018 թվականը սկզբնական փուլն էր, ապա այսօր, փորձագետի խոսքով, մենք մոտենում ենք Ռուսաստանից Հայաստանի ամբողջական անջատման փուլին։ Ընդ որում՝ օգտագործվում է սոցցանցային ամբողջ զինանոցը, մասնավորապես՝ Telegram–յան ալիքները։
«Բուն Ռուսաստանում խմբեր են նստած, որոնք տարբեր ֆեյքեր են տարածում։ Այդ ալիքների հեղինակները նստած են Մոսկվայում և զբաղվում են հակառուսական քարոզչությամբ։ Այնպես որ այդ հարցը շատ խորն է», - եզրափակեց «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետը։
Բելառուսի ժուռնալիստների միության նախագահ, «Մինսկ-նովոստի» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Անդրեյ Կրիվոշեևն իր հերթին վստահություն հայտնեց, որ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների ջանքերի համատեղ կենտրոնացումը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները:
«Մեր լրագրողական համայնքների դիրքերն ամրապնդելու համար մեր ձայնն ավելի համախմբված պետք է հնչի տարածաշրջանային կամ գլոբալ նախաձեռնությունների շրջանակում», - նշեց Կրիվոշեևը:
Նա նաև հայտնեց, որ Բելառուսի և Ռուսաստանի լրագրողների միությունների ներկայացուցիչները մասնակցում են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը: Այս նախաձեռնության շրջանակում, որին մասնակցում են 70 երկրներ և շուրջ 90 ստեղծագործական ասոցիացիաներ՝ Լատինական Ամերիկայից մինչև Հարավարևելյան Ասիա, ստեղծվել են փորձագիտական խորհուրդներ, մուլտիմեդիոն աջակցության ռեսուրսներ, ինչպես նաև մեդիաբովանդակության փոխանցման ալիքներ:
Նիկոլ Փաշինյանը քննություն է հանձնում ԵՄ պաշտոնյաների մոտ. փորձագետ
Լրահոս
0