https://arm.sputniknews.ru/20231121/gjulagarakum-44-orja-paterazmi-masnakicnerin-nvirvats-mijvocarum-e-anckacvel-68926464.html
Գյուլագարակում 44-օրյա պատերազմի մասնակիցներին նվիրված միջոցառում է անցկացվել
Գյուլագարակում 44-օրյա պատերազմի մասնակիցներին նվիրված միջոցառում է անցկացվել
Sputnik Արմենիա
Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմին մասնակցած տղաներն ու նրանց ծնողները։ 21.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-21T18:32+0400
2023-11-21T18:32+0400
2023-11-21T18:33+0400
հայաստան
պատերազմ
լոռի
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68925119_0:0:1600:901_1920x0_80_0_0_90c128476490e8793606625b49065880.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում անցկացվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի մի շարք բնակիչներ:Նշվում է, որ միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել պատերազմի մասնակից տղաների ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները և գտնել համատեղ լուծումներ:Միջոցառման շրջանակներում տղաները «Արփի» ՀԿ–ի հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով, իսկ դպրոցի աշակերտները հանդես են եկել թեմատիկ բանաստեղծություններով և երգերով:Միջոցառման շրջանակում ներկայացվել են նաև 2020 թվականին անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքի մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին:Հիշեցնենք, որ Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմում մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստանալով հրազենային վիրավորումներ` շարունակել է կռվել այնքան, մինչև կորցրել է գիտակցությունը։Ատեցի աչքերս, որ անհայ Արցախ տեսան. Դադիվանքի վանահայրը` ծառայության և վանքը լքելու մասինԱնահիտ Մանասյանը միջոցառման վերջում պատերազմի մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից պատրաստված կավե սպասք:
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68925119_16:0:1437:1066_1920x0_80_0_0_ee9349b2a4abef5b2a72f11c81fca06a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատերազմ, լոռի, անահիտ մանասյան
հայաստան, պատերազմ, լոռի, անահիտ մանասյան
Գյուլագարակում 44-օրյա պատերազմի մասնակիցներին նվիրված միջոցառում է անցկացվել
18:32 21.11.2023 (Թարմացված է: 18:33 21.11.2023) Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմին մասնակցած տղաներն ու նրանց ծնողները։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում անցկացվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի մի շարք բնակիչներ:
«Կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ է ճիշտ միջավայր և աշխատանք: Ինձ համար շատ կարևոր է ձեզ հետ շփվելն ու անձամբ ձեզանից խնդիրները լսելը։ Դրա համար լավագույն միջոցներից են ոչ պաշտոնական միջավայրն ու նման ձևաչափով զրույցները։ Միայն միմյանց լսելով և համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել խնդիրները։ Իմ առաջնահերթություններից է պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և խթանումը», - ասել է Մանասյանը:
Նշվում է, որ միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել պատերազմի մասնակից տղաների ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները և գտնել համատեղ լուծումներ:
Միջոցառման շրջանակներում տղաները «Արփի» ՀԿ–ի հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով, իսկ դպրոցի աշակերտները հանդես են եկել թեմատիկ բանաստեղծություններով և երգերով:
Միջոցառման շրջանակում ներկայացվել են նաև 2020 թվականին անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքի մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին:
Հիշեցնենք, որ Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմում մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստանալով հրազենային վիրավորումներ` շարունակել է կռվել այնքան, մինչև կորցրել է գիտակցությունը։
Անահիտ Մանասյանը միջոցառման վերջում պատերազմի մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից պատրաստված կավե սպասք: