https://arm.sputniknews.ru/20231121/ehmn-shahagrgrvats-e-hajastani-hanrajin-hyi-het-sert-hamagvortsakcutjan-harcum-68922365.html
ԵՀՄ–ն շահագրգռված է Հայաստանի հանրային ՀԸ–ի հետ սերտ համագործակցության հարցում
ԵՀՄ–ն շահագրգռված է Հայաստանի հանրային ՀԸ–ի հետ սերտ համագործակցության հարցում
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր: 21.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-21T17:27+0400
2023-11-21T17:27+0400
2023-11-21T17:47+0400
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2353/97/23539740_0:0:1600:901_1920x0_80_0_0_aa9e7248656b059896627864698a788e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Եվրոպական հեռարձակողների միությունը շահագրգռված է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցության հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր:ՀՀ վարչապետն իր հերթին կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հանրային հեռուստաընկերության դերը և ընդգծել վերջինիս շարունակական զարգացման, վերազինման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:Նկարող հեռախոս ունեցող ամեն մարդ քայլող հեռուստատեսություն է. ո՞ւր է տանում ՏՏ զարգացումըՀիշեցնենք` դեռևս 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր։ Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2353/97/23539740_0:0:1424:1068_1920x0_80_0_0_27dabee66698281472b0007665cb7024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, հայաստան, նիկոլ փաշինյան
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, հայաստան, նիկոլ փաշինյան
ԵՀՄ–ն շահագրգռված է Հայաստանի հանրային ՀԸ–ի հետ սերտ համագործակցության հարցում
17:27 21.11.2023 (Թարմացված է: 17:47 21.11.2023) Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Եվրոպական հեռարձակողների միությունը շահագրգռված է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցության հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«ԵՀՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցությամբ և պատրաստ է նպաստել վերջինիս զարգացմանն ու կարողությունների ընդլայնմանը»,–ասել է Նոել Կուրանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետն իր հերթին կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հանրային հեռուստաընկերության դերը և ընդգծել վերջինիս շարունակական զարգացման, վերազինման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` դեռևս 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր։ Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: