https://arm.sputniknews.ru/20231121/ashtaraki-dprvocneric-meki-nkughum-tnoreni-vordin-sunk-e-atshecrel-u-vatsharel-68917518.html
Աշտարակի դպրոցներից մեկի նկուղում տնօրենի որդին սունկ է աճեցրել ու վաճառել
Աշտարակի դպրոցներից մեկի նկուղում տնօրենի որդին սունկ է աճեցրել ու վաճառել
Sputnik Արմենիա
Տեղադրվել են օդորակիչներ, օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը։ 21.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-21T16:13+0400
2023-11-21T16:13+0400
2023-11-21T16:15+0400
հայաստան
դպրոց
աշտարակ
սունկ
հհ ոստիկանություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68916254_0:0:1600:900_1920x0_80_0_0_48de69a3d0af4a11ec32dc3097e198f5.jpg
Աշտարակի դպրոցներից մեկի տնօրենի որդին հոր գիտությամբ և թույլտվությամբ ուսումնական հաստատության նկուղը ձևափոխել է և սունկ աճեցրել այնտեղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ստացել, որ նկուղում սունկ են աճեցնում ու վաճառում։ Տեղեկությունը ստուգվել է և հաստատվել:Պարզվել է, որ նկուղում տեղադրվել է մետաղական յոթ հարթակ, որոնցից երեքին ամրացվել են սնկի հումքի 76 պարկեր, հատուկ պայմաններ ապահովելու համար նկուղում տեղադրվել են օդորակիչներ, անցկացվել է ջրամատակարարման ցանց:«Այս վերջինների համար ապօրինի օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը` էական վնաս պատճառելով պետությանը»,- նշում է ոստիկանությունը։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:Չարաշահումներ նորակառույցներում. ձերբակալվել է ընկերության վաճառքի գծով տնօրենը
աշտարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68916254_200:0:1400:900_1920x0_80_0_0_9cf278af1feea0bd057a6e2d9e585125.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, աշտարակ, սունկ, հհ ոստիկանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, դպրոց, աշտարակ, սունկ, հհ ոստիկանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Աշտարակի դպրոցներից մեկի նկուղում տնօրենի որդին սունկ է աճեցրել ու վաճառել
16:13 21.11.2023 (Թարմացված է: 16:15 21.11.2023) Տեղադրվել են օդորակիչներ, օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը։
Աշտարակի դպրոցներից մեկի տնօրենի որդին հոր գիտությամբ և թույլտվությամբ ուսումնական հաստատության նկուղը ձևափոխել է և սունկ աճեցրել այնտեղ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ստացել, որ նկուղում սունկ են աճեցնում ու վաճառում։ Տեղեկությունը ստուգվել է և հաստատվել:
Պարզվել է, որ նկուղում տեղադրվել է մետաղական յոթ հարթակ, որոնցից երեքին ամրացվել են սնկի հումքի 76 պարկեր, հատուկ պայմաններ ապահովելու համար նկուղում տեղադրվել են օդորակիչներ, անցկացվել է ջրամատակարարման ցանց:
«Այս վերջինների համար ապօրինի օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը` էական վնաս պատճառելով պետությանը»,- նշում է ոստիկանությունը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: