https://arm.sputniknews.ru/20231121/arcakhic-brni-teghahanvats-qani-qaghaqaci-e-stacel-100-000-akan-dramnery-manramasner-68918340.html
Արցախից բռնի տեղահանված քանի՞ քաղաքացի է ստացել 100 000-ական դրամները. մանրամասներ
Արցախից բռնի տեղահանված քանի՞ քաղաքացի է ստացել 100 000-ական դրամները. մանրամասներ
Sputnik Արմենիա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցության հերթական վճարումներն իրականացնել։ 21.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-21T16:32+0400
2023-11-21T16:32+0400
2023-11-21T16:38+0400
բռնի տեղահանված
արցախ
օգնություն
սոցիալական օգնություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720985_0:0:1571:884_1920x0_80_0_0_fc3dc6425586c60747b9721abf0dbb0e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները։ Տեղեկությունը հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։Անդրադառնալով «40 000 + 10 000» աջակցության ծրագրին` նա ընդգծեց, որ հոկտեմբերին վճարվել է 99 820 հայրենակցի։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720985_263:0:1490:920_1920x0_80_0_0_5951987460baa2871f2c47ae55416116.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, արցախ, օգնություն, սոցիալական օգնություն, հայաստան
բռնի տեղահանված, արցախ, օգնություն, սոցիալական օգնություն, հայաստան
Արցախից բռնի տեղահանված քանի՞ քաղաքացի է ստացել 100 000-ական դրամները. մանրամասներ
16:32 21.11.2023 (Թարմացված է: 16:38 21.11.2023) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցության հերթական վճարումներն իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները։ Տեղեկությունը հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։
«Նախորդ շաբաթ ունեցել ենք հերթական վճարումները։ 100 000 միանվագ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն ստացել է ևս 4136 անձ։ Արդյունքում 100.000 միանվագ աջակցությունն արդեն իսկ վճարվել է 108 336 անձի»,– նշեց Մանուչարյանը։
Անդրադառնալով «40 000 + 10 000» աջակցության ծրագրին` նա ընդգծեց, որ հոկտեմբերին վճարվել է 99 820 հայրենակցի։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։