https://arm.sputniknews.ru/20231121/ararat-mirzvojany-taratsashrjani-iravitshaky-qnnarkel-e-kanadaji-senati-andami-het-68916671.html
Արարատ Միրզոյանը տարածաշրջանի իրավիճակը քննարկել է Կանադայի Սենատի անդամի հետ
Արարատ Միրզոյանը տարածաշրջանի իրավիճակը քննարկել է Կանադայի Սենատի անդամի հետ
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: 21.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-21T15:56+0400
2023-11-21T15:56+0400
2023-11-21T16:00+0400
հայաստան
կանադա
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68915089_0:84:1600:984_1920x0_80_0_0_ebd27371434226a1fda22c772c7ad979.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը քննարկել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսիի հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը:Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը:Հայկական կողմը ադրբեջանականին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68915089_89:0:1512:1067_1920x0_80_0_0_01d59d21754157272581006462d28d2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կանադա, արարատ միրզոյան
հայաստան, կանադա, արարատ միրզոյան
Արարատ Միրզոյանը տարածաշրջանի իրավիճակը քննարկել է Կանադայի Սենատի անդամի հետ
15:56 21.11.2023 (Թարմացված է: 16:00 21.11.2023) Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը քննարկել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսիի հետ։ Տեղեկությունը հայտնում է
գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր:
Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը: