00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս դասականի վրացական բեմադրությունը հայ արտիստների կատարմամբ. «Կարապի լիճը» Երևանում է

© Photo : A.Spendiarian Opera and Ballet National Academic Theatre«Կարապի լիճ» բալետը
«Կարապի լիճ» բալետը - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
«Կարապի լիճ» բալետը
Բաժանորդագրվել
Ավելի քան 35 տարի ընդմիջումից հետո Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը կրկին հայկական բեմում է։ Ներկայացումը բեմադրելու համար Երևան են հրավիրվել մասնագետներ հարևան Վրաստանից։ Արդեն 1 ամիս է` բոլոր ներկայացումներն անցնում են լեփ–լեցուն դահլիճներում։
Չայկովսկու «Կարապի լիճ» բալետն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրելու գաղափարը թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյաննին է։ Բայց գործը գլուխ բերելու համար նախ պետք էր անցնել երկար ու դժվարին ճանապարհ։ «Կարապի լիճին» պետք է պատրաստվեր և՛ բալետային խումբը, և՛ հանդիսատեսը։
«Այդ ծանրաբեռնվածությանը, այդ աշխատանքին, այդ ծավալին պետք է ամբողջ թատրոնը պատրաստվեր։ Հետևաբար սկսեցինք փոքր ու արդյունավետ քայլերից։ Սկզբում «Մարդուկ ջարդուկն» էր, հետո` «Ռոմեո ու Ջուլետը»... Արտիստները սկսեցին ոչ թե ամեն ամիս 4 ներկայացում խաղալ, այլ ամեն շաբաթ։ Մարդիկ սկսեցին ավելի շատ այցելել ներկայացումների, ու այսպես մենք եկանք հասանք սրան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց թատրոնի առաջատար մենապարող, գլխավոր բալետմեյստերի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մուրադյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը
Ведущий солист Национального академического театра оперы и балета имени Ал.Спендиаряна, заслуженный артист Рубен Мурадян - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը

Վրացական փորձն ու ստացված պրեմիերան

Երևանում հայկական բալետային խումբը ներկայացնում է «Կարապի լճի»` ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Ֆադեեչևի խմբագրած տարբերակը։ Իսկ բեմադրության գեղարվեստական ղեկավարը Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Վրաստանի բալետի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին է:
Նա և մի խումբ փորձավարներ մի քանի ամիս շարունակ աշխատում էին թատրոնի բալետային խմբի հետ ու փոխանցում ամբողջ փորձն ու գիտելիքները։
Իհարկե ներկայացումը հնարավոր կլիներ գլուխ բերել նաև տեղի ուժերով ու մասնագետների ջանքերով, բայց Ռուբեն Մուրադյանը վստահ է` այդ դեպքում նույն արդյունքը չէր լինի:
© Photo : A.Spendiarian Opera and Ballet National Academic TheatreՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Մարիա Պողոսյանը (Սեմենյաչենկո) և Ռուբեն Մուրադյանը «Կարապի լիճ» բալետի փորձի ժամանակ
Солисты Национального академического театра оперы и балета имени Ал.Спендиаряна Мария Погосян (Семеняченко) и Рубен Мурадян во время репетиции балета Лебединое озеро - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Մարիա Պողոսյանը (Սեմենյաչենկո) և Ռուբեն Մուրադյանը «Կարապի լիճ» բալետի փորձի ժամանակ
«Հայաստանում արդեն երկու սերունդ չէր տեսել ու չէր պարել «Կարապի լիճ»: Արդյունքը չէր կարող նույնը լիներ, ինչ եղավ փորձառու մարդկանց շնորհիվ, այն մարդկանց, որոնք այդ թեմայի ու պրոցեսի մեջ էին»,– պատմում է Ռուբեն Մուրադյանը ու հավելում, որ սպասումներն իրականացան մինչև վերջ` դեռ օր չի եղել, որ դահլիճում «անշլանգ» չլինի։

Օդետն ու Օդիլիան. սև և սպիտակ կարապների դերը` մեկ արտիստի կատարմամբ

«Կարապի լիճ» բալետը համարվում է տեխնիկապես բարդ ու ծանր ներկայացում, հատկապես աղջիկների համար, բայց միևնույն ժամանակ չափազանց կարևոր է նրանց կարիերայի համար։
Չկա բալետի մի պարուհի, որ չերազի Օդետի ու Օդիլիայի` սպիտակ ու սև կարապների մենապարի մասին։ Բացառություն չեն նաև մեր մենապարուհիները։ Նրանք համոզված են` այս բալետային ներկայացումը երկարացնում է բալետի պարուհու կարիերան։
«Այս ներկայացումը շատ կարևոր է նաև եկող սերնդի համար, այն շատ կարևոր կրթական նշանակություն ունի թե՛ Չայկովսկու երաժշտության, թե՛ բեմադրության տեսանկյունից։ Եվ ամենակարևորը` երբ բալետային խումբը պարում է «Կարապի լիճ», մյուս բոլոր ներկայացումներն արդեն տրվում են հեշտությամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանը։
© Sputnik / Andranik GhazaryanՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանը
Ведущий солист Национального академического театра оперы и балета имени Ал.Спендиаряна, заслуженный артист РА Мэри Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանը
Եթե Մերիի համար «Կարապի լիճը» պրեմիերա էր երկարամյա կարերայի ընթացքում, ապա թատրոնի մեկ այլ պարուհի` Մարիա Պողոսյանը (Սեմենյաչենկիո) բալետի արդեն 4–րդ տարբերակն է պարում։ Վերջին անգամ այս ներկայացմամբ բեմ էր դուրս եկել 2019թ–ին, երբ աշխատում էր Մոսկվայում։ Մարիան չէր էլ պատկերացնում, որ մի օր կրկին շանս կունենա պուանտներով (հատուկ պարակոշիկ) և թութուով (пачка- դարսաշերտերով պարազգեստ) դուրս գալ բեմ ու պարել Օդետի ու Օդիլիայի մենապարերը։
«Շատ բարդ բալետ է, հատկապես, որ երկու տարբեր կերպարներ պետք է կերտես։ Բարի, համեստ, երազկոտ կարապից միանգամից վերածվում ես նենգ ու չար կարապի։ Հետո դու դուրս ես գալիս բեմ միայն զուգագուլպայով, հագուստը չի թաքցնում ոչ մի բան, պետք է բեմում լինես իդեալական։ Ես ամեն ինչ անում եմ, որ հանդիսատեսը նայի իմ կատարումն ու հաճույք ստանա»,– մեզ հետ զրույցում ասաց Մարիան։
© Sputnik / Asatur YesayantsԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Մարիա Պողոսյան (Սեմենյաչենկո)
Солист Национального академического театра оперы и балета имени Ал.Спендиаряна Мария Погосян (Семеняченко) - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Մարիա Պողոսյան (Սեմենյաչենկո)
Մեկ ներկայացման մեջ կերտել երկու տարբեր, իրարամերժ կերպարներ հեշտ չէ։ Բայց աղջիկները սա դիտարկում են իբրև շանս` ցույց տալու իրենց հմտությունն ու արտիստիզմը։ Ամեն ինչ ավելի դյուրին է տղաների համար։ Պարողները խոստովանում են` իրենք ավելի բարդ, արտիստիկ ու հետաքրքիր դերեր ունեն, բայց «Կարապի լիճն» էլ յուրահատուկ է նրանով, որ պետք է իդեալական պարընկեր լինես կարապի համար` նրա նրբությունն ու եթերայնությունը ընդգծելու համար։
«Ես երբեք չեմ երազել «Կարապի լճի» մասին, բայց որպես առաջատար մենապարող, որպես քիչ թե շատ փորձ ունեցող արտիստ, հասկանում եմ, որ «Կարապի լիճը» պարտադիր է ունենալ խաղացանկում։ Այն համաշխարհային բալետի մարգարիտներից մեկն է»,– մեզ հետ զրույցում ասաց առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը
Ведущий солист Национального академического театра оперы и балета имени Ал.Спендиаряна Раффи Галстян - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը
Ի տարբերություն Րաֆֆիի` առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանի համար այս ներկայացումն իսկապես երազանք է եղել, ու այն իրականացել էր դեռ տարիներ առաջ` Անգլիայում։
«Երբ իմացա, որ այստեղ էլ է լինելու, այնքան հանգիստ էի, պարել էի արդեն ու ինձ մնում էր կատարելագործվել։ Հիմա ոչ թե քայլերը հիշելու վրա եմ կենտրոնանում, այլ աշխատում եմ զույգիս հետ, որ մեր դուետն ավելի ներդաշնակ լինի»,– ասաց Ռազմիկ Մարուքյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը
Ведущий солист Национального академического театра оперы и балета имени Ал.Спендиаряна Размик Марукян - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը
Ի դեպ, գլխավոր դերերի` Օդետի-Օդիլիայի և արքայազն Զիգֆրիդի համար ոչ թե մեկ կամ երկու զույգ է պատրաստվել, ինչպես դա լինում է մյուս ներկայացումներում, այլ միանգամից 6 զույգ։ Ամեն ներկայացման ժամանակ գրեթե ամբողջությամբ փոխվում է նաև բալետային խմբի կազմը։ Այսինքն` ամեն ինչ արվել է, որ «Կարապի լիճ» պարեն բոլորը։

«Կարապի Լճի» պատմությունը

Պյոտր Չայկովսկին «Կարապի լիճը» բալետը գրել է 1876 թվականին: Առաջնախաղը տեղի է ունեցել 1877 թվականի մարտի 4-ին Մոսկվայի Մեծ թատրոնում:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Կարապի լիճ» բալետը բեմադրվել է 4 անգամ։ Առաջին անգամ 1934թ․–ին` Յուրի Ռեյնեկեի բեմադրությամբ: Հետո 1940թ․–ին` Լեոնիդ Լավրովսկու բեմադրությամբ։ Երրորդ անգամ հայ հանդիսատեսն այն վայելել է 1955թ․–ին` բալետմայստեր Վլադիմիր Վարկովիցկու բեմադրությամբ:
© Photo : A.Spendiarian Opera and Ballet National Academic Theatre

«Կարապի լիճ» բալետը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

«Կարապի լիճ» բալետը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում - Sputnik Արմենիա
1/5

«Կարապի լիճ» բալետը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

© Photo : A.Spendiarian Opera and Ballet National Academic Theatre

«Կարապի լիճ» բալետը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

«Կարապի լիճ» բալետը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում - Sputnik Արմենիա
2/5

«Կարապի լիճ» բալետը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

© Photo : A.Spendiarian Opera and Ballet National Academic Theatre

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Մերի Հովհաննիսյանը և Րաֆֆի Գալստյանը «Կարապի լիճ» բալետի փորձի ժամանակ

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Մերի Հովհաննիսյանը և Րաֆֆի Գալստյանը «Կարապի լիճ» բալետի փորձի ժամանակ - Sputnik Արմենիա
3/5

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Մերի Հովհաննիսյանը և Րաֆֆի Գալստյանը «Կարապի լիճ» բալետի փորձի ժամանակ

© Photo : A.Spendiarian Opera and Ballet National Academic Theatre

«Կարապի լիճը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

«Կարապի լիճը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում - Sputnik Արմենիա
4/5

«Կարապի լիճը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

© Photo : A.Spendiarian Opera and Ballet National Academic Theatre

«Կարապի լիճը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

«Կարապի լիճը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում - Sputnik Արմենիա
5/5

«Կարապի լիճը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

1/5

«Կարապի լիճ» բալետը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

2/5

«Կարապի լիճ» բալետը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

3/5

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Մերի Հովհաննիսյանը և Րաֆֆի Գալստյանը «Կարապի լիճ» բալետի փորձի ժամանակ

4/5

«Կարապի լիճը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

5/5

«Կարապի լիճը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Եվ մինչև այս, վերջին անգամ թատրոնում «Կարապի լիճը» բեմադրել է Կոնստանտին Սերգեևը 1971թ.–ին։ Ներկայացման այս տարբերակը մնացել է թատրոնի խաղացանկում մինչև 1980 ականների վերջը:
Այս տարի, փաստորեն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն «Կարապի լիճը» վերադարձավ 5-րդ անգամ։
Լրահոս
0