00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Ուկրաինային 100 մլն դոլարի նոր ռազմական օգնության մասին

© AP Photo / Evan VucciԼլոյդ Օսթին
Լլոյդ Օսթին - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Լլոյդ Օսթին
Բաժանորդագրվել
Օգնության նոր փաթեթում կներառվեն հրետանու և ՀՕՊ համակարգերի զինամթերք, ինչպես նաև հակատանկային միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային 100 մլն դոլարի ռազմական օգնության նոր տրանշ կտրամադրի: Տեղեկությունը հայտել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ:
«Այսօր հայտարարել եմ Պենտագոնի ռազմական ունեցվածքից 100 մլն դոլարի հերթական փոխանցման մասին», - ասել է նա լրագրողներին Ուկրաինայի իշխանության հետ բանակցություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օգնության նոր փաթեթը, ըստ Օսթինի, կներառի հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, ինչպես նաև հակատանկային միջոցներ:
Սպիտակ տունն ավելի վաղ Կոնգրեսից 105 մլրդ դոլար էր խնդրել Իսրայելին ու Ուկրաինային աջակցելու և այլ կարիքների համար: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հրաժարվել է համատեղ քննարկել այդ հարցումը՝ առաջարկելով բաժանել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, որ դրա վերաբերյալ առանձին քննարկում անցկացվի:
ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները սպասարկում են հարձակողական ծրագրերը. Օնիշչենկո
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա:
Լրահոս
0