https://arm.sputniknews.ru/20231120/pashinjany-ev-mb-nakharary-khvosel-en-lgh-teghahanvatsnerin-ajakcutjun-tramadrelu-masin-68871675.html
Փաշինյանը և ՄԲ նախարարը խոսել են ԼՂ տեղահանվածներին աջակցություն տրամադրելու մասին
Փաշինյանը և ՄԲ նախարարը խոսել են ԼՂ տեղահանվածներին աջակցություն տրամադրելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի ու ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող... 20.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-20T17:32+0400
2023-11-20T17:32+0400
2023-11-20T17:32+0400
լեո դոքերթի
մեծ բրիտանիա
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68870540_0:0:1670:940_1920x0_80_0_0_d81b99ed68fbdc2dd1d02515ef8123bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին, որի հետ կարևորել է ԼՂ տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ։ Նա կարևորել է նաև օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու իրենց շահագրգռվածությունը:
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68870540_55:0:1539:1113_1920x0_80_0_0_00f83a2ce70aad6fa07c114a358c544b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեո դոքերթի, մեծ բրիտանիա, նիկոլ փաշինյան, հայաստան
լեո դոքերթի, մեծ բրիտանիա, նիկոլ փաշինյան, հայաստան
Փաշինյանը և ՄԲ նախարարը խոսել են ԼՂ տեղահանվածներին աջակցություն տրամադրելու մասին
ՀՀ վարչապետի ու ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին, որի հետ կարևորել է ԼՂ տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս առումով կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ։ Նա կարևորել է նաև օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու իրենց շահագրգռվածությունը: