https://arm.sputniknews.ru/20231120/mvoskvajum-dzerbakalvel-e-dahk-nakhkin-pet-mihran-pvoghvosjany-68862459.html
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը
Sputnik Արմենիա
Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ ՌԴ–ն կարտահանձնի Միհրան Պողոսյանին։ 20.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-20T15:03+0400
2023-11-20T15:03+0400
2023-11-20T15:22+0400
հայաստան
միհրան պողոսյան
մոսկվա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68862948_0:0:1503:845_1920x0_80_0_0_8129a462ae1b294f9b123c0f713757cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում` իրավապահների հսկողության տակ։2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։2023 թվականի օգոստոսին դատախազությունը հայտնեց, որ նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68862948_170:0:1503:1000_1920x0_80_0_0_bf3f275f62a4b617dc30b915787049ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միհրան պողոսյան, մոսկվա, ձերբակալություն
հայաստան, միհրան պողոսյան, մոսկվա, ձերբակալություն
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը
15:03 20.11.2023 (Թարմացված է: 15:22 20.11.2023) Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ ՌԴ–ն կարտահանձնի Միհրան Պողոսյանին։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով
` Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նրան երեկ կեսօրին կանգնեցրել են Տվերսկայա փողոցում։ Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատին, չի բացառվում, որ նա առաջիկայում արտահանձնվի Հայաստանին։
Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում` իրավապահների հսկողության տակ։
2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված
անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։
2023 թվականի օգոստոսին դատախազությունը հայտնեց, որ
նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: