https://arm.sputniknews.ru/20231120/mardik-en-zvohvel-gazajum-indvoneziakan-hivandanvoci-vra-cakhali-hardzakman-hetevanqvov-68848314.html
Մարդիկ են զոհվել Գազայում ինդոնեզիական հիվանդանոցի վրա ՑԱԽԱԼ–ի հարձակման հետևանքով
Մարդիկ են զոհվել Գազայում ինդոնեզիական հիվանդանոցի վրա ՑԱԽԱԼ–ի հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
Հարձակման հետևանքով տուժել է առնվազն երկու բժիշկ, վնասվել է նաև հիվանդանոցի երկրորդ հարկը։ 20.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-20T10:29+0400
2023-11-20T10:29+0400
2023-11-20T10:49+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
գազայի հատված
համաս
պաղեստին
իսրայել
ինդոնեզիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/12/68780094_0:0:1600:901_1920x0_80_0_0_8dd7d59688a68d77607e543d79c821ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Առնվազն ութ մարդ է զոհվել Գազայի հատվածում ինդոնեզիական հիվանդանոցի վրա Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հարվածի հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն։Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ իսրայելական բանակը շրջափակել է Գազայում գտնվող ինդոնեզիական հիվանդանոցը և ինտենսիվ հրետակոծության ենթարկել շրջակա տարածքը։Իսրայելը Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին 1 ժամ է տվել տարհանվելու համարՆշվում է նաև, որ տուժել է առնվազն երկու բժիշկ, վնասվել է նաև հիվանդանոցի երկրորդ հարկը։Բժշկական թիմը հեռուստաալիքին հայտնել է, որ հիվանդանոցը հարձակման է ենթարկվել գիշերվա ընթացքում՝ առանց նախնական զգուշացման։ Հիվանդանոցի աշխատակիցները շտապ օգնություն են խնդրում ՄԱԿ-ից և Կարմիր Խաչից:Իսրայելն ավելի վաղ մեղադրել էր ինդոնեզիական հիվանդանոցին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների գործողությունների բազա լինելու մեջ: Ինդոնեզիայի իշխանությունները և հիվանդանոցի ղեկավարությունը հերքել են մեղադրանքը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
գազայի հատված
պաղեստին
իսրայել
ինդոնեզիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/12/68780094_80:0:1503:1067_1920x0_80_0_0_85bd5633d4ea5f3eab921208d74fb667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), գազայի հատված, համաս, պաղեստին, իսրայել, ինդոնեզիա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), գազայի հատված, համաս, պաղեստին, իսրայել, ինդոնեզիա
Մարդիկ են զոհվել Գազայում ինդոնեզիական հիվանդանոցի վրա ՑԱԽԱԼ–ի հարձակման հետևանքով
10:29 20.11.2023 (Թարմացված է: 10:49 20.11.2023) Հարձակման հետևանքով տուժել է առնվազն երկու բժիշկ, վնասվել է նաև հիվանդանոցի երկրորդ հարկը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Առնվազն ութ մարդ է զոհվել Գազայի հատվածում ինդոնեզիական հիվանդանոցի վրա Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հարվածի հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն։
Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ իսրայելական բանակը շրջափակել է Գազայում գտնվող ինդոնեզիական հիվանդանոցը և ինտենսիվ հրետակոծության ենթարկել շրջակա տարածքը։
Նշվում է նաև, որ տուժել է առնվազն երկու բժիշկ, վնասվել է նաև հիվանդանոցի երկրորդ հարկը։
Բժշկական թիմը հեռուստաալիքին հայտնել է, որ հիվանդանոցը հարձակման է ենթարկվել գիշերվա ընթացքում՝ առանց նախնական զգուշացման։ Հիվանդանոցի աշխատակիցները շտապ օգնություն են խնդրում ՄԱԿ-ից և Կարմիր Խաչից:
Իսրայելն ավելի վաղ մեղադրել էր ինդոնեզիական հիվանդանոցին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների գործողությունների բազա լինելու մեջ: Ինդոնեզիայի իշխանությունները և հիվանդանոցի ղեկավարությունը հերքել են մեղադրանքը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։