https://arm.sputniknews.ru/20231120/israjely-tujlatrel-e-orakan-70-hazar-litr-vareliq-matakararel-gazaji-hatvats-mak-68855020.html
Իսրայելը թույլատրել է օրական 70 հազար լիտր վառելիք մատակարարել Գազայի հատված․ ՄԱԿ
Իսրայելը թույլատրել է օրական 70 հազար լիտր վառելիք մատակարարել Գազայի հատված․ ՄԱԿ
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 19-ին Եգիպտոսից Գազա է մտել 69 հազար լիտր վառելիք։ 20.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-20T13:05+0400
2023-11-20T13:05+0400
2023-11-20T13:05+0400
իսրայել
գազայի հատված
եգիպտոս
վառելիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67557533_0:160:3072:1888_1920x0_80_0_0_a0c342ad3ca48c819567771b884ed7ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Իսրայելը համաձայնել է, որ Եգիպտոսով օրական 70 հազար լիտր վառելիք մտնի Գազայի հատված։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցում։«Նոյեմբերի 19-ին Եգիպտոսից Գազա է մտել 69 հազար լիտր վառելիք։ Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ կսկսեն թույլատրել Եգիպտոսից օրական մոտ 70 հազար լիտր վառելիքի ներկրումը, ինչը զգալիորեն ցածր է հիմնական մարդասիրական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ նվազագույն պահանջներից»,-ասվում է փաստաթղթում։Հստակեցվում է, որ պաղեստինցի փախստականների օգնությամբ զբաղվող գործակալությունը նախատեսում է վառելիքը բաշխել հիվանդանոցներում, ջրամատակարարման և սանիտարական օբյեկտներում, ապաստարաններում և այլ ծառայություններում պարենի բաշխման ու գեներատորների աշխատանքը պահպանելու համար:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իսրայել
գազայի հատված
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67557533_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ff1352922b0a81418939de4e7d384fda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, եգիպտոս, վառելիք
իսրայել, գազայի հատված, եգիպտոս, վառելիք
Իսրայելը թույլատրել է օրական 70 հազար լիտր վառելիք մատակարարել Գազայի հատված․ ՄԱԿ
Նոյեմբերի 19-ին Եգիպտոսից Գազա է մտել 69 հազար լիտր վառելիք։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Իսրայելը համաձայնել է, որ Եգիպտոսով օրական 70 հազար լիտր վառելիք մտնի Գազայի հատված։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցում։
«Նոյեմբերի 19-ին Եգիպտոսից Գազա է մտել 69 հազար լիտր վառելիք։ Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ կսկսեն թույլատրել Եգիպտոսից օրական մոտ 70 հազար լիտր վառելիքի ներկրումը, ինչը զգալիորեն ցածր է հիմնական մարդասիրական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ նվազագույն պահանջներից»,-ասվում է փաստաթղթում։
Հստակեցվում է, որ պաղեստինցի փախստականների օգնությամբ զբաղվող գործակալությունը նախատեսում է վառելիքը բաշխել հիվանդանոցներում, ջրամատակարարման և սանիտարական օբյեկտներում, ապաստարաններում և այլ ծառայություններում պարենի բաշխման ու գեներատորների աշխատանքը պահպանելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։