00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են նախագահները ձգտում նախագահ մնալ. Ջո Բայդենն այսօր դարձավ 81 տարեկան

© AFP 2024 / BRENDAN SMIALOWSKIՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2023
Ջո Բայդեն
Բաժանորդագրվել
Մի ժամանակ բոլորը թաքուն հեգնում էին Սովետի ծեր ու հիվանդ առաջնորդներին։ Ի պատասխան հնչում էր՝ բա Ճապոնիայի տարեց ղեկավարների մասին ինչո՞ւ եք լռում։
Այժմ թիրախը Ամերիկայի նախագահն է, որն այսօր դարձավ 81 տարեկան ու չի էլ ուզում լքել Սպիտակ տունը՝ հույս ունենալով հաղթել ուղիղ մեկ տարի անց կայանալիք ընտրություններում և պաշտոնավարել մինչև 2028 թվականը, երբ կլինի 86 տարեկան։ Նույնիսկ նրա Դեմոկրատական կուսակցության որոշ անդամներ սարսափով են վերաբերվում այս հեռանկարին։ Բայց հառնում է նույն հայաստանյան հարցը՝ բա ուրիշ ո՞ւմ աջակցենք։
Տարբերությունն այն է, որ տարիքի հետ կապված մտահոգությունները երկու երկրներում տրամագծորեն հակառակն են։ Հայաստանում ոմանք համոզված են, որ վերջին տարիների աննախադեպ ձախողումները՝ Արցախի կորուստ, բուն Հայաստանի տարածքի մի մասի ադրբեջանական օկուպացիա և այլն, հետևանք են հենց այն իրողության, որ հինգ տարի առաջ իշխանության եկան բոլորովին անփորձ, հավակնոտ, պետության հետ կապված գործունեության հիմնական բնագավառների մասին խիստ մակերեսային պատկերացումներ ունեցող ջահելները, որոնց պաշտոնական կենսագրությունից երբեմն շատ դժվար է հասկանալ, թե ինչով են ընդհանրապես զբաղվել այդ մարդիկ դպրոցն ավարտելուց հետո։
Ամերիկացիներն իրենց առաջնորդներին բոլորովին այլ պահանջներ են ներկայացնում։ Ասում են՝ շատ լավ է, որ ավարտել եք Բերքլին, Սթենֆորդը կամ ԷմԱյԹին, գնահատում ենք, որ համառորեն բարձրացել եք կարիերայի աստիճաններով, տասնամյակներ շարունակ քաղաքականությամբ եք զբաղվել, բայց, կներե՛ք, բիձա եք դարձել, թոշակի՛ անցեք, հուշե՛ր գրեք ու թողե՛ք, որ ուրիշներն էլ ցույց տան իրենց ձիրքն ու գիտելիքները։ Այս հորդորն առաջին հերթին հենց Ջո Բայդենին է հասցեագրված։
Ինչու են նախագահները ձգտում նախագահ մնալ. Ջո Բայդենն այսօր դարձավ 81 տարեկան
Հայտնի է, որ այդ մարդն Ամերիկայի պատմության ամբողջ ընթացքում ամենատարեց նախագահն է։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ նա եղել է նաև Ամերիկայի ամենաերիտասարդ սենատորը։ Այո՛, ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականին, 30-ամյա Բայդենը սենատոր ընտրվեց Դելավեր նահանգից։ Գրեթե ոչ ոք չէր հավատում, որ այդ երիտասարդը կհաղթի շատ ավելի հեղինակավոր և հայտնի մրցակիցներին, բայց նա դարձավ ամերիկյան Կոնգրեսի վերին պալատի անդամ և մնաց Սենատում 36 տարի շարունակ։
Բայդենի օրոք գլխավոր սպառնալիքը ոչ թե գլոբալ, այլ «միջուկային տաքացումն է». Թրամփ
Ժամանակն էր մտածելու Սպիտակ տան մասին։ Նախագահ դառնալու առաջին փորձը 1988 թվականին էր։ Ամեն ինչ տապալվեց, երբ Բայդենին մեղադրեցին գրագողության մեջ։ Նա փորձեց արդարանալ, թե պարզապես օգտագործել է որոշ գաղափարներ, որոնք առաջ էր քաշել բրիտանացի քաղաքական գործիչներից մեկը։ «Չար լեզուներն» անմիջապես հիշեցին, որ դեռ տարիներ առաջ, երբ Բայդենը համալսարանում էր սովորում, որոշ ուսանողներ դժգոհում էին, թե Ջոն իրենց մտքերը սեփականի տեղ է անցկացնում։ Մի խոսքով, 35 տարի առաջ նախագահ դառնալու երազանքը մնաց անկատար։ Նույնը կրկնվեց 2008 թվականին։ Եվ վերջապես 2020 թվականին Բայդենը երրորդ փորձից նախագահ դարձավ։
Ինչու է այս մարդը, որն անընդհատ զավեշտական իրավիճակներում է հայտնվում՝ շփոթում է տարբեր երկրների ղեկավարների անունները, սայթաքում է աստիճաններին, դուռ է փնտրում այնտեղ, որտեղ չկա, այնուամենայնիվ ցանկանում կրկին նախագահ դառնալ և շարունակել ղեկավարել այն երկիրը, որի քաղաքացիների մի մասը պարզապես ծիծաղում է նրա վրա, մյուս մասը հարցնում՝ լավ, ինքն իր հարազատների մեղքը չի գալի՞ս, թող համոզեն, որ կյանքի մնացած մասն անցկացնի Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող իր առանձնատանը։
Նույնիսկ նախագահական նստավայրի աշխատակազմն է ամեն ինչ անում, որ մարդիկ հնարավորինս քիչ առիթ ունենան խոսելու նախագահի տարիքի մասին։ Անցած տարվա նոյեմբերի 20-ին, օրինակ, երբ Բայդենը դարձավ 80 տարեկան, հանրության ուշադրությունն այդ տարեդարձից շեղելու համար Սպիտակ տան դիմացի մարգագետնում կազմակերպվեց նրա թոռան հարսանեկան արարողությունը։
Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը եղել է խոր և բազմակողմանի, տևել է 4 ժամ. ՉԺՀ ԱԳՆ
Ոմանք այսպիսի ենթադրություն են անում։ Բայդենը, չգիտես ինչու, ինքն իրեն համոզել է, որ եթե չպաշտոնավարի երկու ժամկետ, պատմության մեջ կմնա որպես, այսպես ասենք, կիսատ նախագահ։ Բայց չէ՞ որ ընդամենը մեկ ժամկետ ծառայած նախագահների թվում են այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Ջոն Ադամսը, Ջորջ Բուշ Ավագը, Ջիմի Քարթերը և նույնիսկ Ջոն Քենեդին։ Երևի, այնուամենայնիվ, ճիշտ են այն մասնագետները, որոնք պնդում են`մենք՝ հասարակ մահկանացուներս, երբեք չենք հասկանա ղեկավարների տրամաբանությունը, որովհետև հենց իշխանությունն է անվերադարձ փոխում նրանց մտածելակերպը։ Կարո՞ղ եք, օրինակ, մարդավարի բացատրել, թե ինչու Հայաստանի երրորդ նախագահը որոշեց ի վերջո նաև վարչապետ դառնալ, թեև նախօրոք խոստացել էր, որ երբեք նման բան չի անի։ Եթե գտնեք բացատրությունը, շատ եմ խնդրում, ինձ էլ ասեք։
Բայդենի պատճառով ԱԽՏՀ գագաթնաժողովի եզրափակիչ նիստը ուշ է սկսվել - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
Բայդենի պատճառով ԱԽՏՀ գագաթնաժողովի եզրափակիչ նիստը ուշ է սկսվել. տեսանյութ
Լրահոս
0