https://arm.sputniknews.ru/20231120/hajastanvov-ancnvogh-cankacats-tshanaparh-kam-erkatgits-petq-e-verahski-hajastany-klaar-68851085.html
Հայաստանով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ պետք է վերահսկի Հայաստանը. Կլաար
Հայաստանով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ պետք է վերահսկի Հայաստանը. Կլաար
Sputnik Արմենիա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է` իրենք համամիտ են երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ Փաշինյանի տեսլականը։ 20.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-20T11:58+0400
2023-11-20T11:58+0400
2023-11-20T12:57+0400
տոյվո կլաար
հայաստան
տրանսպորտային միջանցք
«զանգեզուրի միջանցք»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48349334_0:0:1451:816_1920x0_80_0_0_170e17e43b53c8a730d144306f7083a8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ և ցանկացած երկաթգիծ պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հարավային Կովակսի և Վաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման հարցին։Նա ընդգծել է, որ իրենք համամիտ են երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականի հետ։ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է` իրենք կիսում են նաև Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Անկարան ու Բաքուն ճնշում են, Երևանը չի հանձնվում. ո՞վ է հորինել «Զանգեզուրի միջանցքը»Կլաարը նշել է, որ ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան (միշտ բաց է) նույնպես պետք է բաց լինեն։ Նա ասել է, որ իրենց պատկերացմամբ` խաղաղ Հարավային Կովկասը պետք է լինի այնպես, որ տրանսպորտային կապերը բաց լինեն, առևտուր իրականացվի, մարդիկ էլ ճանապարհորդեն տարբեր սահմաններով։Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48349334_0:0:1451:1088_1920x0_80_0_0_304ec07a12d9cb1d8f028b417b7d1b27.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, հայաստան, տրանսպորտային միջանցք, «զանգեզուրի միջանցք»
տոյվո կլաար, հայաստան, տրանսպորտային միջանցք, «զանգեզուրի միջանցք»
Հայաստանով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ պետք է վերահսկի Հայաստանը. Կլաար
11:58 20.11.2023 (Թարմացված է: 12:57 20.11.2023) ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է` իրենք համամիտ են երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ Փաշինյանի տեսլականը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ և ցանկացած երկաթգիծ պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։ Այս մասին «
Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հարավային Կովակսի և Վաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման հարցին։
«Ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Նկատի ունեմ, որ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետևաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է»,– ասել է Կլաարը։
Նա ընդգծել է, որ իրենք համամիտ են երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականի հետ։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է` իրենք կիսում են նաև Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։
Կլաարը նշել է, որ ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան (միշտ բաց է) նույնպես պետք է բաց լինեն։ Նա ասել է, որ իրենց պատկերացմամբ` խաղաղ Հարավային Կովկասը պետք է լինի այնպես, որ տրանսպորտային կապերը բաց լինեն, առևտուր իրականացվի, մարդիկ էլ ճանապարհորդեն տարբեր սահմաններով։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։