https://arm.sputniknews.ru/20231120/erevann-u-brjusely-em-araqelutjan-kargavitshaki-veraberjal-hamadzajnagir-en-stvoragrel-68858531.html
Երևանն ու Բրյուսելը ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Երևանն ու Բրյուսելը ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ փոխարտգործնախարարն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։ 20.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-20T14:02+0400
2023-11-20T14:02+0400
2023-11-20T14:13+0400
հայաստան
եվրամիություն
դիտորդ
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_0:84:1600:984_1920x0_80_0_0_d21aa0fe32f29b686dfacadd52f6de44.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա այդ հարցը որոշվել է մի քանի օր առաջ Բրյուսելում: Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու առաջարկին։«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և ավելի ամրապնդել առաքելության ներկայությունը երկրում՝ նպաստելու կայունությանը և դիտորդություն իրականացնելուն սահմանի հայկական կողմում և տեսնելու, թե ինչ է իրականացվում»,- նշել է Մարագոսը:Ըստ դեսպանի՝ բովանդակությունը նույնն է մնալու, և դիտորդները շարունակելու են դիտորդություն իրականացնել:Պարույր Հովհաննիսյանն էլ հստակեցրել է՝ այս պահին մանդատի փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել, խոսքը քանակի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է: «Երրորդ կողմերից Կանադան է միացել առաքելությանը, կա հետաքրքրություն այլ երկրներից ևս»,- ասել է փոխնախարարը:Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը պետք է նպաստի դրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը: «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»,- հստակեցրել է փոխնախարարը:Հիշեցնենք` փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնումԱռաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ` Երևանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5cd9ae0f2c7a1e16cd209e4e0274765a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, դիտորդ, համաձայնագիր
հայաստան, եվրամիություն, դիտորդ, համաձայնագիր
Երևանն ու Բրյուսելը ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
14:02 20.11.2023 (Թարմացված է: 14:13 20.11.2023) Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ փոխարտգործնախարարն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է
«Արմենպրես» գործակալությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Կարգավիճակի մասին համաձայնագիրն օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը»,-ասել է ԵՄ դեսպանը:
Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա այդ հարցը որոշվել է մի քանի օր առաջ Բրյուսելում: Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու առաջարկին։
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և ավելի ամրապնդել առաքելության ներկայությունը երկրում՝ նպաստելու կայունությանը և դիտորդություն իրականացնելուն սահմանի հայկական կողմում և տեսնելու, թե ինչ է իրականացվում»,- նշել է Մարագոսը:
Ըստ դեսպանի՝ բովանդակությունը նույնն է մնալու, և դիտորդները շարունակելու են դիտորդություն իրականացնել:
Պարույր Հովհաննիսյանն էլ հստակեցրել է՝ այս պահին մանդատի փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել, խոսքը քանակի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է: «Երրորդ կողմերից Կանադան է միացել առաքելությանը, կա հետաքրքրություն այլ երկրներից ևս»,- ասել է փոխնախարարը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը պետք է նպաստի դրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը: «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»,- հստակեցրել է փոխնախարարը:
Հիշեցնենք` փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում,
Իջևանում և
Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ` Երևանում: