https://arm.sputniknews.ru/20231120/2030-hazar-hndik-ashkhatanqajin-migrant-ka-hhum-zbvosashrjikner-qich-en-galis-qervobjan-68859898.html
20–30 հազար հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում. զբոսաշրջիկներ քիչ են գալիս. Քերոբյան
20–30 հազար հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում. զբոսաշրջիկներ քիչ են գալիս. Քերոբյան
Sputnik Արմենիա
Այնուամենայնիվ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի` ՀՀ կառավարությունն իր հիմնական ջանքերն ուղղում է նրան, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք առաջին հերթին... 20.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-20T14:29+0400
2023-11-20T14:29+0400
2023-11-20T14:31+0400
վահան քերոբյան
հնդիկ
հնդկաստան
միգրանտ
միգրացիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0a/68442971_0:112:1080:720_1920x0_80_0_0_101d860ccb0d091bd72607a28a107cff.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սահմանահատումների տվյալներով` 2010 թվականից սկսած 20–30 հազարից քիչ հնդիկ կա մեր երկրում, նրանք աշխատանքային միգրանտներ են։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նախարարի խոսքով` Հնդկաստանից, Իրանից, Ուզբեկստանից եկած աշխատանքային միգրանտները հիմնականում աշխատում են շինարարության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներում, ու նրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ չեն։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են հիմնականում ՌԴ–ից, Ուկրաինայից, Բելառուսից։Այնուամենայնիվ, ըստ Քերոբյանի` ՀՀ կառավարությունն իր հիմնական ջանքերն ուղղում է նրան, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք կարողանան արագ աշխատանքի տեղավորվել, որ դառնան «տնտեսական ուժ, այլ ոչ թե բեռ»։«Անցած շաբաթ ես Ճապոնիա էի գնացել, ու մենք «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում պլանավորում ենք ՀՀ–ն ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,– վստահեցրեց նախարարը։Նրա խոսքով` այդպիսով ՀՀ կառավարությունը դիվերսիֆիկացնում է իր զբոսաշրջային ջանքերը, որպեսզի կարողանան ավելի համաչափ զարգացնել մեր երկրի զբոսաշրային հոսքերը տարբեր ուղղություններով։Հայաստանը բազմապատկել է զբոսաշրջային բյուջեն. Եվրանյուզի հետ քննարկվում է գովազդի հարցը
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0a/68442971_44:78:900:720_1920x0_80_0_0_003f7de9d03d9a5021ec0e83f00dd624.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հնդիկ, հնդկաստան, միգրանտ, միգրացիա, հայաստան
վահան քերոբյան, հնդիկ, հնդկաստան, միգրանտ, միգրացիա, հայաստան
20–30 հազար հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում. զբոսաշրջիկներ քիչ են գալիս. Քերոբյան
14:29 20.11.2023 (Թարմացված է: 14:31 20.11.2023) Այնուամենայնիվ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի` ՀՀ կառավարությունն իր հիմնական ջանքերն ուղղում է նրան, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք առաջին հերթին կարողանան արագ աշխատանքի տեղավորվել։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սահմանահատումների տվյալներով` 2010 թվականից սկսած 20–30 հազարից քիչ հնդիկ կա մեր երկրում, նրանք աշխատանքային միգրանտներ են։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կա զբոսաշրջիկի միջազգային մեթոդաբանություն. այն մարդիկ, որոնք աշխատանքային միգրանտներ են, նրանք զբոսաշրջիկ չեն համարվում։ Եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ այցելել մեր երկիր, մենք միայն ուրախ կլինենք ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ. Հնդկաստանից զբոսաշրջային հոսքերը դեպի ՀՀ այնքան էլ շատ չեն»,– ընդգծեց նա։
Նախարարի խոսքով` Հնդկաստանից, Իրանից, Ուզբեկստանից եկած աշխատանքային միգրանտները հիմնականում աշխատում են շինարարության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներում, ու նրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ չեն։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են հիմնականում ՌԴ–ից, Ուկրաինայից, Բելառուսից։
Այնուամենայնիվ, ըստ Քերոբյանի` ՀՀ կառավարությունն իր հիմնական ջանքերն ուղղում է նրան, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք կարողանան արագ աշխատանքի տեղավորվել, որ դառնան «տնտեսական ուժ, այլ ոչ թե բեռ»։
Վահան Քերոբյանը նշեց, որ ասիական շուկան մեր երկրի համար զարգացման մի նոր ուղղություն է, և այդ պատճառով հայկական պատվիրակությունները պարբերաբար մասնակցում են ասիական երկրներում կազմակերպված ցուցահանդեսների, իրականացնում գովազդային տարբեր միջոցառումներ։
«Անցած շաբաթ ես Ճապոնիա էի գնացել, ու մենք «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում պլանավորում ենք ՀՀ–ն ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,– վստահեցրեց նախարարը։
Նրա խոսքով` այդպիսով ՀՀ կառավարությունը դիվերսիֆիկացնում է իր զբոսաշրջային ջանքերը, որպեսզի կարողանան ավելի համաչափ զարգացնել մեր երկրի զբոսաշրային հոսքերը տարբեր ուղղություններով։