https://arm.sputniknews.ru/20231119/mnacakan-safarjany-hndkastanum-nerkajacrel-e-khaghaghutjan-khachmeruk-nakhagitsy-68828493.html
Մնացական Սաֆարյանը Հնդկաստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Մնացական Սաֆարյանը Հնդկաստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Sputnik Արմենիա
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին։ 19.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-19T14:15+0400
2023-11-19T14:15+0400
2023-11-19T14:16+0400
հայաստան
հնդկաստան
մնացական սաֆարյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/13/68827949_0:95:1600:995_1920x0_80_0_0_a373c405fd0c76be05a3cbc22a2b4ec6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ:Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։Մնացական Սաֆարյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականներին Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև միջազգային գործընկերների աջակցությունը:Երկկողմ կրթամշակութային նախանշված ծրագրերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Հնդկաստանի Հանրապետության ԱԳ և մշակույթի պետնախարար Մինակշի Լեկհիի հետ: Ընդգծվել է Հարավային Կովկասում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/13/68827949_41:0:1465:1068_1920x0_80_0_0_cc1f19f670fa06151b97f7441b8cba63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, մնացական սաֆարյան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան, հնդկաստան, մնացական սաֆարյան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Մնացական Սաֆարյանը Հնդկաստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
14:15 19.11.2023 (Թարմացված է: 14:16 19.11.2023) Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ:
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ արտգործնախարարությունից։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա առավելությունները՝ և՛ տնտեսական և՛ տարածաշրջանի երկրների համար խաղաղության երաշխիք հանդիսանալու համատեքստում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մնացական Սաֆարյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականներին Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև միջազգային գործընկերների աջակցությունը:
Երկկողմ կրթամշակութային նախանշված ծրագրերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Հնդկաստանի Հանրապետության ԱԳ և մշակույթի պետնախարար Մինակշի Լեկհիի հետ: Ընդգծվել է Հարավային Կովկասում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը: