https://arm.sputniknews.ru/20231118/pashinjani-chgnalu-het-kap-chuni-khandanjany-meknabanum-e-rdi-bacakajutjuny-eahk-khv-in-68784404.html
Փաշինյանի չգնալու հետ կապ չունի. Խանդանյանը մեկնաբանում է ՌԴ–ի բացակայությունը ԵԱՀԿ ԽՎ-ին
Փաշինյանի չգնալու հետ կապ չունի. Խանդանյանը մեկնաբանում է ՌԴ–ի բացակայությունը ԵԱՀԿ ԽՎ-ին
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն առաջին անգամ անցկացվում է Երևանում։ Աշխատանքներին չեն մասնակցում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։ 18.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-18T14:52+0400
2023-11-18T14:52+0400
2023-11-18T15:10+0400
հայաստան
սարգիս խանդանյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/12/68775784_0:84:1600:984_1920x0_80_0_0_85e3f7e3a714a4d618732364493747e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՌԴ պատվիրակությունը չի մասնակցում ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին, բայց դա կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշման հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը` նշելով, որ ՌԴ պատվիրակությունը դիմել է խորհրդարանական վեհաժողովի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցի այս նստաշրջանին։ Պատճառների մասին տեղեկություններ չկան։Պատգամավորն անտեղի համարեց երկու միջոցառումների միջև զուգահեռը, քանի որ խոսքը տարբեր ձևաչափերի մասին է՝ մի դեպքում գործադիր նիստ է, իսկ սա խորհրդարանական հարթակ է։ Նա շեշտեց, որ հայկական պատվիրակությունը մասնակցում է խորհրդարանական այլ հարթակներին, որոնցում Ռուսաստանը ներկայացված է, օրինակ, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որն անցկացվում էր Բիշքեկում:Հարցին, թե արդյոք դա անհարգալից վերաբերմունք չէ՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն ԵԱՀԿ կարևոր երկրներից է և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նա պատասխանեց՝ սա նաև խոսակցության հարթակ է, և Ռուսաստանի պատվիրակության համար հնարավորություն էր գալ, դիրքորոշումները ներկայացնել ԵԱՀԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։«Անհարգալից վերաբերմունք, թե ոչ, ես կարող էի ասել, եթե պատճառներին ծանոթացած լինեի»,- ասաց Խանդանյանը։Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ամենամեծ խորհրդարանական հարթակն է և արևմտյան հարթակ չէ: Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է Իրանը վերաբերվում Հայաստանի այսպես ասած արևմտյան ակտիվությանը, հանձնաժողովի նախագահը նշեց, որ Թեհրանը դժգոհություններ չունի:«Իրանն իր հստակ դիրքորոշումն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և սահմանների անձեռնմխելիության մասին։ Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, և մենք շատ լավ աշխատում ենք իրանցի մեր գործընկերների հետ»,- եզրափակեց պատվիրակության ղեկավարը։Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն առաջին անգամ է անցկացվում Երևանում։Մասնակցում են մոտ 60 երկրի շուրջ 300 պատվիրակներ։ Չեն ժամանել միայն ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ քննարկման առանցքային թեմաներից մեկը լինելու է Հարավային Կովկասի անվտանգության հետ կապված իրավիճակը։Ինչ ակնկալիք կա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանից․ մեկնաբանում է Խանդանյանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/12/68775784_88:0:1512:1068_1920x0_80_0_0_3597b88e4cc170c8f246d8baa1be6736.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սարգիս խանդանյան, ռուսաստան
հայաստան, սարգիս խանդանյան, ռուսաստան
Փաշինյանի չգնալու հետ կապ չունի. Խանդանյանը մեկնաբանում է ՌԴ–ի բացակայությունը ԵԱՀԿ ԽՎ-ին
14:52 18.11.2023 (Թարմացված է: 15:10 18.11.2023) ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն առաջին անգամ անցկացվում է Երևանում։ Աշխատանքներին չեն մասնակցում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՌԴ պատվիրակությունը չի մասնակցում ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին, բայց դա կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշման հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը` նշելով, որ ՌԴ պատվիրակությունը դիմել է խորհրդարանական վեհաժողովի նախագահին՝ տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցի այս նստաշրջանին։ Պատճառների մասին տեղեկություններ չկան։
Պատգամավորն անտեղի համարեց երկու միջոցառումների միջև զուգահեռը, քանի որ խոսքը տարբեր ձևաչափերի մասին է՝ մի դեպքում գործադիր նիստ է, իսկ սա խորհրդարանական հարթակ է։ Նա շեշտեց, որ հայկական պատվիրակությունը մասնակցում է խորհրդարանական այլ հարթակներին, որոնցում Ռուսաստանը ներկայացված է, օրինակ, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որն անցկացվում էր Բիշքեկում:
«Ես իրականում չգիտեմ, թե ինչ պատճառով ՌԴ պատվիրակությունը չի ժամանել։ Դրա համար պատճառ չեմ տեսնում։ Պետք է նաև խոստովանեմ, որ մեր մի շարք եվրոպացի գործընկերների կողմից, չեմ ասի ճնշումներ, բայց ազդակներ եղել են ՌԴ պատվիրակության մասնակցության վերաբերյալ, որովհետև, օրինակ, Կանադայում, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած նստաշրջանների ժամանակ երկրները վիզաներ չէին տրամադրել ռուս պատգամավորներին, բայց Հայաստանի դեպքում ռուս պատվիրակները նման խնդիր չունեն»,- նշեց Խանդանյանը։
Հարցին, թե արդյոք դա անհարգալից վերաբերմունք չէ՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն ԵԱՀԿ կարևոր երկրներից է և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նա պատասխանեց՝ սա նաև խոսակցության հարթակ է, և Ռուսաստանի պատվիրակության համար հնարավորություն էր գալ, դիրքորոշումները ներկայացնել ԵԱՀԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Անհարգալից վերաբերմունք, թե ոչ, ես կարող էի ասել, եթե պատճառներին ծանոթացած լինեի»,- ասաց Խանդանյանը։
Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ամենամեծ խորհրդարանական հարթակն է և արևմտյան հարթակ չէ: Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է Իրանը վերաբերվում Հայաստանի այսպես ասած արևմտյան ակտիվությանը, հանձնաժողովի նախագահը նշեց, որ Թեհրանը դժգոհություններ չունի:
«Իրանն իր հստակ դիրքորոշումն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և սահմանների անձեռնմխելիության մասին։ Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, և մենք շատ լավ աշխատում ենք իրանցի մեր գործընկերների հետ»,- եզրափակեց պատվիրակության ղեկավարը։
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն առաջին անգամ է անցկացվում Երևանում։Մասնակցում են մոտ 60 երկրի շուրջ 300 պատվիրակներ։ Չեն ժամանել միայն ՌԴ-ի,
Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ քննարկման առանցքային թեմաներից մեկը լինելու է Հարավային Կովկասի անվտանգության հետ կապված իրավիճակը։