https://arm.sputniknews.ru/20231118/mardasirakan-ognutjun-teghapvokhvogh-26-bernatar-e-mtel-gazaji-hatvats-68774253.html
Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար է մտել Գազայի հատված
Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար է մտել Գազայի հատված
Sputnik Արմենիա
Ավտոմեքենաների մեծ մասը բեռնված են պարենամթերքով և բժշկական սարքավորումներով։ 18.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-18T10:50+0400
2023-11-18T10:50+0400
2023-11-18T10:51+0400
իսրայել
գազայի հատված
պարեն
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67557533_0:160:3072:1888_1920x0_80_0_0_a0c342ad3ca48c819567771b884ed7ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար այսօր «Ռաֆահ» անցակետով մտել է Գազայի հատված։ Տեղեկությունը Х սոցցանցում հայտնում է պաղեստինյան տարածքում Իսրայելի կառավարական գործունեության համակարգողի գրասենյակը։Նշվում է, որ 12 բեռնատարում պարենամթերք է, 10–ում`բժշկական սարքավորումներ, 3-ում` ջուր, 1-ում` ժամանակավոր տեղակայման համար անհրաժեշտ սարքավորումներ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67557533_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ff1352922b0a81418939de4e7d384fda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, պարեն, հումանիտար օգնություն
իսրայել, գազայի հատված, պարեն, հումանիտար օգնություն
Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար է մտել Գազայի հատված
10:50 18.11.2023 (Թարմացված է: 10:51 18.11.2023) Ավտոմեքենաների մեծ մասը բեռնված են պարենամթերքով և բժշկական սարքավորումներով։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար այսօր «Ռաֆահ» անցակետով մտել է Գազայի հատված։ Տեղեկությունը Х սոցցանցում հայտնում է պաղեստինյան տարածքում Իսրայելի կառավարական գործունեության համակարգողի գրասենյակը։
Նշվում է, որ 12 բեռնատարում պարենամթերք է, 10–ում`բժշկական սարքավորումներ, 3-ում` ջուր, 1-ում` ժամանակավոր տեղակայման համար անհրաժեշտ սարքավորումներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։