https://arm.sputniknews.ru/20231118/krakvocner-erevanum-berman-e-entarkvel-orenqvov-gvogh-arsen-erevanskin-68779361.html
Կրակոցներ Երևանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին
Կրակոցներ Երևանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին
Sputnik Արմենիա
Ոստիկանությունն օպերատիվ գործողություններ է ձեռնարկել երկրորդ «օրենքով գողին» հայտնաբերելու համար։ 18.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-18T12:08+0400
2023-11-18T12:08+0400
2023-11-18T12:10+0400
հայաստան
երևան
օրենքով գող
արսեն երևանսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938011_0:84:1600:984_1920x0_80_0_0_eef98717afb56c79ef01e8998a77dd8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Երևանում բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին։ Տեղեկությունը հայտնում shamshyan.com-ը։Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, որը եղել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ։ Վերջինս եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, որում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկին)։Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 13 անձինք, այդ թվում՝ Արսեն Երևանսկին։Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Վիտալի Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ Վիտալի Ավդիանին ևս «օրենքով գող» է: Ոստիկանությունը նաև փորձում է պարզել՝ արդյոք հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած անձինք եղել են, թե ոչ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938011_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ce17169dd198773daf5660e5c70195cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, օրենքով գող, արսեն երևանսկի
հայաստան, երևան, օրենքով գող, արսեն երևանսկի
Կրակոցներ Երևանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին
12:08 18.11.2023 (Թարմացված է: 12:10 18.11.2023) Ոստիկանությունն օպերատիվ գործողություններ է ձեռնարկել երկրորդ «օրենքով գողին» հայտնաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Երևանում բերման է ենթարկվել «օրենքով գող»
Արսեն Երևանսկին։ Տեղեկությունը հայտնում
shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, որը եղել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ։ Վերջինս եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, որում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկին)։
«Վիճաբանության ընթացքում երկու կողմերը հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ:Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին»,- գրում է կայքը:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 13 անձինք, այդ թվում՝ Արսեն Երևանսկին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Վիտալի Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ Վիտալի Ավդիանին ևս «օրենքով գող» է: Ոստիկանությունը նաև փորձում է պարզել՝ արդյոք հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած անձինք եղել են, թե ոչ։