https://arm.sputniknews.ru/20231118/hajastani-bnakichnern-arzhani-en-khaghaghutjan-eahk-khv-nakhagah-68785713.html
Բաքուն պատրաստ է վերսկսել Երևանի հետ բանակցությունները․ ԵԱՀԿ ԽՎ նախագահ
Բաքուն պատրաստ է վերսկսել Երևանի հետ բանակցությունները․ ԵԱՀԿ ԽՎ նախագահ
Sputnik Արմենիա
Կաումայի խոսքով՝ տնտեսության զարգացման համար խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր է, այլապես շատ ներդրողներ խուսափում են գալ այստեղ, քանի դեռ խաղաղություն և... 18.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-18T15:17+0400
2023-11-18T15:17+0400
2023-11-18T15:26+0400
հայաստան
պիա կաումա
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/12/68785814_0:0:1440:810_1920x0_80_0_0_bdf38834b2a47f3331aafc293b9baf0c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել բանակցություններն ու փնտրել խաղաղության համաձայնագրին հասնելու նոր հնարավորություններ։ Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։Նա անդրադարձավ նաև լրագրողների այն հարցին, թե կազմակերպությունն ինչպես է մեկնաբանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին Ադրբեջանի պատվիրակության բացակայությունը, արդյոք դա չի դիտարկում որպես ապակառուցողական մոտեցում, այն դեպքում, երբ անընդհատ խաղաղության մասին է խոսվում։Կաուման հիշեցրեց, որ մինչ Հայաստանը ժամանելը երկու օրով Ադրբեջանում է եղել և տպավորություն է ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության բանակցություններին։Նա շեշտեց, որ այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի համար, այդ թվում՝ տնտեսության տեսանկյունից։ Կաումայի խոսքով՝ կան բազմաթիվ հնարավորություններ տնտեսական զարգացման համար, բայց խաղաղություն և անվտանգություն է պետք, հակառակ դեպքում ներդրողները խուսափում են գալ այստեղ։«Հայաստանի բնակիչներն արժանի են խաղաղության, ժամանակն է խաղաղության համար նոր ուղի գտնելու, մենք՝ որպես կազմակերպություն, աջակցում ենք Հայաստանին խաղաղության այս ուղին գտնելու ճանապարհին»,- նշեց նա։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/12/68785814_0:0:1440:1080_1920x0_80_0_0_98a54f205b3f4d9046b49388235379de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պիա կաումա, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
հայաստան, պիա կաումա, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Բաքուն պատրաստ է վերսկսել Երևանի հետ բանակցությունները․ ԵԱՀԿ ԽՎ նախագահ
15:17 18.11.2023 (Թարմացված է: 15:26 18.11.2023) Կաումայի խոսքով՝ տնտեսության զարգացման համար խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր է, այլապես շատ ներդրողներ խուսափում են գալ այստեղ, քանի դեռ խաղաղություն և անվտանգություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել բանակցություններն ու փնտրել խաղաղության համաձայնագրին հասնելու նոր հնարավորություններ։ Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նա անդրադարձավ նաև լրագրողների այն հարցին, թե կազմակերպությունն ինչպես է մեկնաբանում
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին Ադրբեջանի պատվիրակության բացակայությունը, արդյոք դա չի դիտարկում որպես ապակառուցողական մոտեցում, այն դեպքում, երբ անընդհատ խաղաղության մասին է խոսվում։
Կաուման հիշեցրեց, որ մինչ Հայաստանը ժամանելը երկու օրով Ադրբեջանում է եղել և տպավորություն է ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության բանակցություններին։
«Դա այն ուղերձն է, որ նրանք ցանկանում են փոխանցել։ Իհարկե, ուզում եմ հավատալ, որ խաղաղության համաձայնագրին հասնելու հնարավորություն կա»,- նշեց ԵԱՀԿ ԽՎ նախագահը։
Նա շեշտեց, որ այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի համար, այդ թվում՝ տնտեսության տեսանկյունից։ Կաումայի խոսքով՝ կան բազմաթիվ հնարավորություններ տնտեսական զարգացման համար, բայց խաղաղություն և անվտանգություն է պետք, հակառակ դեպքում ներդրողները խուսափում են գալ այստեղ։
«Հայաստանի բնակիչներն արժանի են խաղաղության, ժամանակն է խաղաղության համար նոր ուղի գտնելու, մենք՝ որպես կազմակերպություն, աջակցում ենք Հայաստանին խաղաղության այս ուղին գտնելու ճանապարհին»,- նշեց նա։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։