00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով

© Sputnik / Mikhail ChernyakhovskyՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում
ՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
ՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում
Բաժանորդագրվել
Պատվիրակներից մի քանիսը կանգ առան՝ հետաքրքրվելու, թե ինչի դեմ են բողոքում հավաքվածները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները ժամանեցին Հանրապետության հրապարակ, որտեղ Ազգային պատկերասրահի շենքում նրանց համար ընթրիք է մատուցվելու։ Այստեղ պատվիրակներին սպասում էին ՀՀԿ-ականների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք «shame on you» (ամոթ) էին վանկարկում։ Պատվիրակներից մի քանիսը կանգ առան՝ հետաքրքրվելու, թե ինչի դեմ են բողոքում հավաքվածները։
Ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիա է անում Երևանի կենտրոնում, որպեսզի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 300 պատվիրակները հասկանան, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, իսկ Արցախի նախկին իշխանությունների ներկայացուցիչները Բաքվի բանտերում են ԵԱՀԿ–ի լուռ համաձայնությամբ։
«Չկա որևէ հայտարարություն, որևէ ճնշում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, դուք միայն սատարում ու նրանց հնարավորություն եք տալիս շարունակելու քաղաքական հետապնդումները։ Դատարաններում տասնյակ գործեր են միայն նրա համար, որ մարդիկ բողոքել են ռեժիմի դեմ»,- բարձրախոսով հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական կառույցները լուռ են և խոսում են միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իրենց քաղաքական շահերին։
«Տարիներ շարունակ դուք խոսել եք արժեքների և մարդկանց իրավունքների մասին՝ համոզելով մեզ, թե այդպիսին է եվրոպական կենսաձևը։ Բայց դա սուտ է, որովհետև Եվրոպան ամբողջովին լուռ է, դուք չեք տեսնում Հայաստանի քաղբանտարկյալներին»,- հավելեց Մելիքյանը։
Իրավապաշտպանը նաև շեշտեց, որ ակցիաների ընթացքում ընդդիմադիրների հանդեպ բիրտ ուժ կիրառած ոստիկաններից որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ նշեց, որ Հայաստանում խոսքի և տեղաշարժի ազատություն չկա: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 50 մարդ կա բանտերում, որոնք համաձայն չեն իշխող ռեժիմի հետ։
«Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարության մասին չէ։ Մենք լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մարդկանց իրավունքների մասին չէ, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ և ցանկացած ապօրինի քայլի դիմում միայն իր աթոռը պաշտպանելու համար»,- հայտարարեց Մկրտչյանը։
Նա դիմեց ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին՝ կոչ անելով չձևացնել, որ չեն տեսնում, թե ինչ է կատարվում մեր երկրում` հավելելով, որ մեր երկրում կատարվող ապօրինությունների մասին պետք է բարձրաձայնել։
© Sputnik / Mikhail ChernyakhovskyԲողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
Акция протеста на площади Республики (18 ноября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Հայաստանում մարդկանց պատժում են լայվի, լայքի, ստատուսների համար և զրկում հիմնարար ազատություններից։ Միջազգային կազմակերպություններն ու դեսպանատները ձև են անում՝ իբր չեն նկատում այդ ամենը՝ քողարկելով Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները»,- ասաց նա։
Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկեց ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Մասնակցում են մոտ 60 երկրի շուրջ 300 պատվիրակներ։ Չեն ժամանել միայն ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։
Լրահոս
0