00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատճառաբանել՝ ինչու չեն մասնակցում ԵԱՀԿ վեհաժողովին․ Խանդանյան

© Sputnik / Asatur YesayantsՍարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2023
Սարգիս Խանդանյան
Բաժանորդագրվել
Հայաստանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին չեն մասնակցում Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանն ու Թուրքիան պարզաբանումներ չեն ներկայացրել, թե ինչու չեն մասնակցում Հայաստանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

«Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ հարց է բարձրացրել տարբեր ֆորմատներով՝ կապված ՀՀ-ում իրենց անվտանգության հետ։ ՀՀ ԱԺ-ն խորհրդարանական վեհաժողովի նախագահին և վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, պատգամավորները չկան»,- նշեց Խանդանյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի նախադեպ եղել է՝ Ադրբեջանի պատվիրակները մասնակցել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին, անվտանգության պրոտոկոլները կան, բայց, միևնույնն է, նրանք չեն եկել։ Թուրքիայի չմասնակցելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ խոսել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին
Խանդանյանի կարծիքով՝ առնվազն հոգեբանորեն դժվար է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացրած ռեժիմի ներկայացուցիչների համար գալ Հայաստան և մասնակցել վեհաժողովի աշխատանքներին։
«Պատճառաբանություններ են փնտրում և նաև մեր մյուս գործընկերների, մյուս պատվիրակությունների՝ Հայաստան ժամանումը կանխելու փորձեր են արել, բայց, ինչպես տեսնում եք, չեն հաջողել»,- շեշտեց պատգամավորը։
Խանդանյանը հավելեց, որ մասնակցության հրավերները ոչ թե ՀՀ Ազգային ժողովն է ուղարկել, այլ միջազգային քարտուղարությունը։ Հրավերներ են ուղարկվել բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին։
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե իրենք չեն ընդունի այնպիսի որոշում, որը հակասում է Ադրբեջանի շահերին` Խանդանյանը նշեց՝ դա խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության անտեղյակություն է։ Աշնանային նստաշրջանում փաստաթղթեր, բանաձևեր չեն ընդունվում, սա քննարկումների հարթակ է, չկա նաև շրջանառվող որևէ տեքստ։
«Սակայն այսօրվա քննարկման ընթացքում մշտական հանձնաժողովի մի շարք պատվիրակներ նաև նշեցին, որ իրենք մեր երկրում են՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և Հայաստանին, որը նման իրավիճակում է հայտնվել»,- ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով՝ արդեն թեմատիկ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, դրա հետևանքով էթնիկ հայության բռնի տեղահանմանը։ Նա նաև հիշեցրեց, որ պատվիրակներն արդեն այցելել են կացարաններ, որտեղ ապաստան են գտել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
Պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց` աշնանային նստաշրջանում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվում, այլ ընթացակարգային։
Հիշեցնենք` ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:
Կեսօրից հետո մեկնարկելու են բուն նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու նաև ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը։ Սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին և մարտահրավերներին։
Լրահոս
0