https://arm.sputniknews.ru/20231117/vrastany-tpavvorvats-e-pashtpanutjan-volvortum-hhum-irakanacvvogh-barepvokhumnervov-nakharar-68734044.html
Վրաստանը տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ–ում իրականացվող բարեփոխումներով. նախարար
Վրաստանը տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ–ում իրականացվող բարեփոխումներով. նախարար
Sputnik Արմենիա
Վրաստանի պաշտպանության նախարարը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը, հայտնելով իր... 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T14:57+0400
2023-11-17T14:57+0400
2023-11-17T15:54+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
նիկոլ փաշինյան
ջուանշեր բուրչուլաձե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/11/68732620_0:0:1600:901_1920x0_80_0_0_ae150dcdeaf404e2114d73b28e3f8353.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն տպավորված է պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներով: Այս մասին Բուրչուլաձեն հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում, հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունը։Նշենք, որ այսօր Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը։«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ։ Նա հավելել է, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:Բուրչուլաձեն իր հերթին անդրադարձել է ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը՝ հայտնելով իր գոհունակությունը։Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին։ Ավելի վաղ Բուրչուլաձեին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Քննարկվել էին պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/11/68732620_135:0:1556:1066_1920x0_80_0_0_76b96672d3048e8294fb026b01117779.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան, ջուանշեր բուրչուլաձե
վրաստանի հանրապետություն, հայաստան, նիկոլ փաշինյան, ջուանշեր բուրչուլաձե
Վրաստանը տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ–ում իրականացվող բարեփոխումներով. նախարար
14:57 17.11.2023 (Թարմացված է: 15:54 17.11.2023) Վրաստանի պաշտպանության նախարարը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը, հայտնելով իր գոհունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն տպավորված է պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներով: Այս մասին Բուրչուլաձեն հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում, հայտնում են
վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ։ Նա հավելել է, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:
Բուրչուլաձեն իր հերթին անդրադարձել է ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը՝ հայտնելով իր գոհունակությունը։
Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին։ Ավելի վաղ Բուրչուլաձեին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը։ Քննարկվել էին պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: