https://arm.sputniknews.ru/20231117/stepanakerti-gisherotikic-10-erekha-e-teghapvokhvel-hajastan-68740874.html
Ստեփանակերտի գիշերօթիկից 10 երեխա է տեղափոխվել Հայաստան
Ստեփանակերտի գիշերօթիկից 10 երեխա է տեղափոխվել Հայաստան
Sputnik Արմենիա
Այդ երեխաներից 2-ը տեղափոխման պահին առողջական խիստ անբավարար վիճակում են եղել։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T16:49+0400
2023-11-17T16:49+0400
2023-11-17T16:49+0400
գիշերօթիկ
ստեփանակերտ
հայաստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672479_0:0:1501:844_1920x0_80_0_0_41198bbb5862a7423fb5f4eef3be0a87.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 10 երեխա Ստեփանակերտի գիշերօթիկից տեղափոխվել է Հայաստանում գործող շուրջօրյա խնամքի հաստատություն։ Այս մասին հումանիտար կենտրոնում անցկացված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։Նա ընդգծեց, որ գիշերօթիկում 5 աղջիկ և 5 տղա է եղել։«Երեխաները 1-17 տարեկան են։ Տեղափոխման պահին 2 երեխա առողջական խիստ անբավարար վիճակում են եղել, նրանց տեղավորել էին Գորիսի ԲԿ–ում։ Ամբողջությամբ լավանալուց հետո նրանք տեղափոխվել են խնամքի հաստատություն»,– նշեց Սիմոնյանը։Անդրադառնալով այդ երեխաներին որդեգրելու կամ խնամքը կազմակերպելու առնչությամբ լուրերին, փոխնախարարը շեշտեց, որ բոլորը կենսաբանական ծնողներ ունեն և որևէ մեկը զրկված չէ ծնողական իրավունքներից։Նա ընդգծեց, որ 2 երեխայի ընտանիք արդեն իսկ տեղափոխվել է խնամքի հաստատությանը մոտ գտնվող տներ, և ԱՍՀ նախարարությունը պետք է փորձի վերամիավորել նրանց։ Եվս 3-ն էլ հաշվառվել են որպես խնամատարության ենթակա երեխաներ։ԼՂ–ից բռնի տեղահանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ այն համայնքում, որում նրանք տեղակայվել են, իրենց լիազորությունների շրջանակում խնամակալ կամ հոգաբարձու կնշանակի։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։Տեղահանվածներից մոտ 30 հազարը երեխաներ են, այդ թվում 21 հազարը՝ դպրոցահասակ։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672479_0:0:1333:1000_1920x0_80_0_0_783284eb8572a52f526f9eed226f6677.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գիշերօթիկ, ստեփանակերտ, հայաստան, արցախ
գիշերօթիկ, ստեփանակերտ, հայաստան, արցախ
Ստեփանակերտի գիշերօթիկից 10 երեխա է տեղափոխվել Հայաստան
Այդ երեխաներից 2-ը տեղափոխման պահին առողջական խիստ անբավարար վիճակում են եղել։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 10 երեխա Ստեփանակերտի գիշերօթիկից տեղափոխվել է Հայաստանում գործող շուրջօրյա խնամքի հաստատություն։ Այս մասին հումանիտար կենտրոնում անցկացված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ գիշերօթիկում 5 աղջիկ և 5 տղա է եղել։
«Երեխաները 1-17 տարեկան են։ Տեղափոխման պահին 2 երեխա առողջական խիստ անբավարար վիճակում են եղել, նրանց տեղավորել էին Գորիսի ԲԿ–ում։ Ամբողջությամբ լավանալուց հետո նրանք տեղափոխվել են խնամքի հաստատություն»,– նշեց Սիմոնյանը։
Անդրադառնալով այդ երեխաներին որդեգրելու կամ խնամքը կազմակերպելու առնչությամբ լուրերին, փոխնախարարը շեշտեց, որ բոլորը կենսաբանական ծնողներ ունեն և որևէ մեկը զրկված չէ ծնողական իրավունքներից։
«Ինչպես ՀՀ–ում բնակվող երեխաների կյանքի լավագույն ընթացքն ապահովելու համար մենք այնպես ենք անում, որպեսզի նրանք վերամիավորվեն ընտանիքների հետ, այս երեխաների դեպքում էլ նույն գործընթացը կիրականացվի»,– ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ 2 երեխայի ընտանիք արդեն իսկ տեղափոխվել է խնամքի հաստատությանը մոտ գտնվող տներ, և ԱՍՀ նախարարությունը պետք է փորձի վերամիավորել նրանց։ Եվս 3-ն էլ հաշվառվել են որպես խնամատարության ենթակա երեխաներ։
ԼՂ–ից բռնի տեղահանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ այն համայնքում, որում նրանք տեղակայվել են, իրենց լիազորությունների շրջանակում խնամակալ կամ հոգաբարձու կնշանակի։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Տեղահանվածներից մոտ 30 հազարը երեխաներ են, այդ թվում 21 հազարը՝ դպրոցահասակ։