https://arm.sputniknews.ru/20231117/sa-nshan-e-erevani-metrvopvoliteni-mamuli-khvosnaky-kankhel-e-tghamardu-inqnaspanutjuny-68726988.html
«Սա նշան է». Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը կանխել է տղամարդու ինքնասպանությունը
«Սա նշան է». Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը կանխել է տղամարդու ինքնասպանությունը
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 16-ի երեկոյան ընկերուհու հետ կինոթատրոնից տուն վերադարձի ճանապարհին Տաթևը նկատել է, որ «Հաղթանակ» կամրջի մոտ տասնայակ մարդիկ են հավաքված և փորձում են... 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T13:16+0400
2023-11-17T13:16+0400
2023-11-17T14:52+0400
ինքնասպանության փորձ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1277/04/12770440_0:79:1498:922_1920x0_80_0_0_59db29670fa330cbcacf668ad225372b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանին նախորդ գիշեր հաջողվել է համոզել մի տղամարդու չցատկել «Հաղթանակ» կամրջից և ինքնասպանություն չգործել։ Դեպքի հետ կապված համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել։Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Տաթևը պատմեց, որ երեկոյան ընկերուհու հետ վերադառնում էին կինոթատրոնից, երբ Հաղթանակի կամրջի վրա իրարանցում է տեսել և մի տղամարդու, որը սպառնում է ցատկել։ Տաթևը չի կարողանում անտարբեր անցնել ու մտածում է, որ ինքը որպես կին կարող է նրան համոզել։ Մի պահ Տաթևին թվում է, որ տղամարդը ցատկեց ու բարձր ձայնով ճչում է։ Հետո լսում է, որ տղամարդը կնոջ հետ է խոսում, հասկանում է, որ մայրն է։Աղջկան հաջողվել է համոզել տղամարդուն։ Նրանք միասին Սուրբ Սարգիս եկեղեցի են գնացել։ Այնտեղ նրանք որոշ ժամանակ զրուցել են։ Տղամարդը պատմել է, որ երեք երեխա ունի, խնդիրներ կան, բայց չի մանրամասնել, թե ինչու էր փորձում ինքնասպանություն գործել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1277/04/12770440_83:0:1416:1000_1920x0_80_0_0_34626e1c926291ab4d6f8093d54cb763.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնասպանության փորձ, երևան
ինքնասպանության փորձ, երևան
«Սա նշան է». Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը կանխել է տղամարդու ինքնասպանությունը
13:16 17.11.2023 (Թարմացված է: 14:52 17.11.2023) Նոյեմբերի 16-ի երեկոյան ընկերուհու հետ կինոթատրոնից տուն վերադարձի ճանապարհին Տաթևը նկատել է, որ «Հաղթանակ» կամրջի մոտ տասնայակ մարդիկ են հավաքված և փորձում են կանխել մի տղամարդու ինքնասպանության փորձը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանին նախորդ գիշեր հաջողվել է համոզել մի տղամարդու չցատկել «Հաղթանակ» կամրջից և ինքնասպանություն չգործել։ Դեպքի հետ կապված համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Տաթևը պատմեց, որ երեկոյան ընկերուհու հետ վերադառնում էին կինոթատրոնից, երբ Հաղթանակի կամրջի վրա իրարանցում է տեսել և մի տղամարդու, որը սպառնում է ցատկել։ Տաթևը չի կարողանում անտարբեր անցնել ու մտածում է, որ ինքը որպես կին կարող է նրան համոզել։ Մի պահ Տաթևին թվում է, որ տղամարդը ցատկեց ու բարձր ձայնով ճչում է։ Հետո լսում է, որ տղամարդը կնոջ հետ է խոսում, հասկանում է, որ մայրն է։
«Խնդրեցի չթռնել, ասացի, որ Աստված չի ընդունում իր արածը։ Հարցրեց, որ հետ գա, կտանե՞մ իրեն եկեղեցի, խոստացա տանել։ Ասացի, որ ես էլ եկեղեցու անուն ունեմ ու դա պատահական չէ, որ եկել եմ իրեն փրկելու, դա նշան է»,–ասաց Տաթևը։
Աղջկան հաջողվել է համոզել տղամարդուն։ Նրանք միասին Սուրբ Սարգիս եկեղեցի են գնացել։ Այնտեղ նրանք որոշ ժամանակ զրուցել են։ Տղամարդը պատմել է, որ երեք երեխա ունի, խնդիրներ կան, բայց չի մանրամասնել, թե ինչու էր փորձում ինքնասպանություն գործել։