https://arm.sputniknews.ru/20231117/putini-ev-pashinjani-herakhvosazrujc-minchev-hapk-gagatnazhvoghvovy-nakhatesvats-che-kreml-68771956.html
Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույց մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված չէ. Կրեմլ
Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույց մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված չէ. Կրեմլ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Մինսկում նոյեմբերի 23-ին։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T23:37+0400
2023-11-17T23:37+0400
2023-11-17T23:40+0400
մինսկ
բելառուս
նիկոլ փաշինյան
հեռախոսազրույց
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60159299_0:0:1601:901_1920x0_80_0_0_be19cd967988b40794e3a2b500f4e8b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված չէ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։Վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։
մինսկ
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60159299_166:0:1543:1032_1920x0_80_0_0_1818a16de5b9891023c78aa379187e0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մինսկ, բելառուս, նիկոլ փաշինյան, հեռախոսազրույց, վլադիմիր պուտին
մինսկ, բելառուս, նիկոլ փաշինյան, հեռախոսազրույց, վլադիմիր պուտին
Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույց մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված չէ. Կրեմլ
23:37 17.11.2023 (Թարմացված է: 23:40 17.11.2023) Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Մինսկում նոյեմբերի 23-ին։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված չէ։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ։ Սակայն գագաթնաժողովը դեռ չի կայացել... Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնելու», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին,
հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար
Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։