https://arm.sputniknews.ru/20231117/pashinjany-eahk-khv-nakhagahi-het-khvosel-e-hajastanadrbejan-haraberutjunneri-masin-68749064.html
Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ խոսել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին
Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ խոսել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ու ԵԱՊՀ խորհրդարանական վերաժողովի նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T17:57+0400
2023-11-17T17:57+0400
2023-11-17T18:52+0400
վարչապետ
նիկոլ փաշինյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
եահկ մինսկի խումբ
եահկ
պիա կաումա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/11/68746050_0:0:1670:940_1920x0_80_0_0_180a579ea1ab03acf9c8fd5cbfdea908.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 000-ից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին։ Խոսվել է նաև դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի մասին, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը: Կողմերը կարևորել են միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:Փաշինյանն իր խոսքում կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:Պիա Կաումանն ընդգծել է, որ ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով է կազմակերպվել` հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/11/68746050_53:0:1537:1113_1920x0_80_0_0_d91409b8fcb42614f411a1e888daa3a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, նիկոլ փաշինյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, եահկ մինսկի խումբ, եահկ, պիա կաումա
վարչապետ, նիկոլ փաշինյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, եահկ մինսկի խումբ, եահկ, պիա կաումա
Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ խոսել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին
17:57 17.11.2023 (Թարմացված է: 18:52 17.11.2023) ՀՀ վարչապետն ու ԵԱՊՀ խորհրդարանական վերաժողովի նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 000-ից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին։ Խոսվել է նաև դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի մասին, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը: Կողմերը կարևորել են միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Փաշինյանն իր խոսքում կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:
Պիա Կաումանն ընդգծել է, որ ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով է կազմակերպվել` հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները: